Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Քոչարյան. «Մանուկ հասակում զբաղվել եմ ըմբշամարտով եւ այն ինձ հոգեհարազատ է»

Դեկտեմբեր 04,2019 18:41

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը, այսօր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ուսումնասպորտային համալիրում ոչ միայն հետեւում էր հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնության եզրափակիչ գոտեմարտերին , այլեւ ինքն էլ մասնակցեց պարգեւատրությանը:

Օգտվելով առիթից՝ Aravot.am-ը զրուցեց նրա հետ:
-Ի՞նչն է ձեզ բերել այստեղ: Դուք հետաքրքրվա՞ծ եք ըմբշամարտով:

-Մանուկ հասակում զբաղվել եմ ազատ ոճի ըմբշամարտով: Հունահռոմեականն էլ ինձ հոգեհարազատ է: Այնպես որ, հետաքրքիր է այսօր եզրափակիչ գոտեմարտերը դիտելը: Բացի դա, ես ունեմ բազմաթիվ ընկերներ եւ ֆեդերացիայում եւ ըմբիշների մեջ: Նրանցից Մաքսիմ Մանուկյանն այսօր գոտեմարտելու է չեմպիոնական տիտղոսի համար: Եկել եմ զուտ հետաքրքրությունից դրդված:

-Քանի որ հանդիպել ենք, հնարավոր չէ չխոսել ձեր հոր՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության մասին: Դատավոր Աննա Դանիբեկյանը հերթական նիստը հետաձգեց բավականին երկար ժամանակով՝ մեկ ամսից ավելի: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Այո, դատավորը հաջորդ նիստի օր նշանակեց 2020 թվականի հունվարի 9-ը: Ամսի 6-ին ունենք նիստ վերաքննիչ դատարանում՝ կապված առաջին ատյանի՝ գրավի մերժման հետ: Չգիտեմ՝ ինչպես կլինի, բայց զուտ տեխնիկապես հնարավոր է, որ վերաքննիչը բավարարի եւ կիրառի գրավ: Բայց առաջին ատյանը դատը հետաձգեց մինչեւ 2020 թվականի հունվարի 9-ը: Մենք գտնում ենք, որ դա ճիշտ չի, հատկապես, որ ամիսներ շարունակ մեզ են մեղադրում իբրեւ նիստերը ձգձգելու համար, ինչը իհարկե այդպես չէ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031