Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «ԵԱՀԿ համանախագահողների գոնե մի մասն արձանագրել է՝ մեր բանաձեւի հետ վիճել դժվար է»

Դեկտեմբեր 04,2019 19:01

«1,5 տարում մենք լուծել ենք մեր առջեւ դրված խնդիրը: Մենք ձեւակերպել ենք ՀՀ նոր ասելիքն Արցախի խնդրի հարցում, եւ ՀՀ եւ Արցախի նոր ասելիքը: Արձանագրել ենք, որ ՀՀ եւ Արցախի ժողովուրդների պատկերացումները կարգավորման գործում նույնական են»,-Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլին՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով. «Ամենակարեւոր արձանագրումն էլ այն է, որ մեր ասելիքն առավել լսելի եւ հասկանալի է դարձել միջազգային հանրությանը: Սրա վկայությունն է այն, որ մեր առաջարկած բանաձեւի վերաբերյալ (նկատի ունի այն, որ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի ՀՀ-ի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար,-խմբ.) ԵԱՀԿ համանախագահողները կամ նրանց գոնե մասը պաշտոնապես արձանագրել են՝ դրա հետ վիճել դժվար է վիճել, այսինքն՝ դա ընդունելի բանաձեւ է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031