Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Կա անձ, որը, ենթադրում ենք, գիտի, որ հեսա իրեն մեղադրանք է առաջադրվելու»

Դեկտեմբեր 04,2019 18:50

«Կա անձ, որը, ենթադրում ենք, գիտի, որ հեսա իրեն մեղադրանք է առաջադրվելու: Մեծ հավանականություն կա, որ երբ մեղադրանք առաջադրելու պահը հասունանա, նա այլեւս ՀՀ-ում չի լինի: Երեկ հարցնում էի՝ կարո՞ղ ենք նրա ելքը փակել: Ինձ պատասխանեցին՝ եթե մեր սկզբունքն օրինականությունն է, ապա՝ ոչ»,-Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պատգամավորներից մեկը խնդրել էր արձագանքել այն փաստին, որ Մարտի մեկի գործով մեղադրյալ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ժամանակին մեկնել է երկրից եւ հիմա հետախուզման մեջ է:

Փաշինյանն էլ մեկ այլ քրեական գործով մեղադրյալ, Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի օրինակով բացատրեց, որ ժամանակին նա ունեցել է պատգամավորական անձեռնմխելիություն եւ մեկնել է երկրից, եւ անձեռնմխելիության պայմաններում նրա ելքը խոչընդոտելը կլիներ ապօրինություն, թեեւ հանրությունը դա կընկալեր որպես արդարություն: Փաշինյանը փաստեց, որ հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյաներին վերադարձնելը բարդ է, բայց այդ ուղղությամբ կաշխատեն. «Մի մասին գուցե չի հաջողվի, բայց իրավական պետության տեսանկյունից կլինենք առավելագույնս մաքուր»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031