Քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ բավարարեց Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Դատարանը հրապարակեց ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին կալանավորելու որոշումը:
Գեւորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, իսկ հատուկ քննչական ծառայությունը 48 ժամ էր տվել Կոստանյանին՝ վարույթն իրականացնող մարմին ներկայանալու եւ մեղադրանք առաջադրելու համար: Ապա 48 ժամը լրանալուց հետո ՀՔԾ-ն նրա նկատմամբ հայտարարել էր հետախուզում՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելով դատարան:
Հիշեցնենք, որ Կոստանյանը Հայաստանում չէ:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ