«Այս ընթացքում ՀՀ-ում հարուցվել է 126 քրեական գործ. ավելի քան 220 անձինք 126 դպրոցների տնօրենների կողմից ձեւակերպված են եղել որպես աշխատողներ, բայց իրականում եղել են ընտանիքի անդամները՝ կին, ամուսին, երեխա: Նրանք չեն գնացել աշխատանքի եւ աշխատավարձ են ստացել»,- Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ եթե հարուցվել է 126 քրեական գործ, նշանակում է, որ առաջիկայում էլի նման գործեր կհարուցվեն: Ըստ վարչապետի՝ հանրակրթության ոլորտի շուրջ աղմուկը մեծ է, մինչդեռ այս խնդիրն ուշադրության կենտրոնում չէ. «ՀՀ 126 տնօրեն, որոնց մենք վստահել ենք մեր երեխաների դաստիարակությունը, գողացել է երեխայից, հայրենիքից»:
Վարչապետի խոսքով՝ հանրակրթության ոլորտում կան նվիրյալներ, բայց համակարգը պետք է մաքրել, թացը չորից տարբերել:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ