Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չփորձեն վաճառել մեր վրա որեւէ քվեարկություն, դա չեն արել Նիկոլ Փաշինյանի համար, արել են, ինչպես ասում էր Գագիկ Ծառուկյանը՝ ՀՀ ժողովրդի համար». Ալեն Սիմոնյանը՝ ԲՀԿ-ին

Դեկտեմբեր 04,2019 18:05

«Էդ ի՞նչ ասելու բան էր, թող որեւիցե մեկը չասի, թե одолжение են արել, որ քվեարկել են Նիկոլ Փաշինյանի օգտին: Ժողովուրդը դուրս էր եկել փողոց ու չկար նման ուժ, որը կարող էր մերժել ՀՀ ժողովրդին, որովհետեւ ՀՀ ժողովրդի մերժումն այդ ուժին կտեւեր 15 րոպե: Իմ արձագանքը իրենց ելույթին համահունչ էր»,- լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը այսպես բացատրեց իր կոշտ արձագանքը, որից հետո ԲՀԿ-ն քաղաքական բոյկոտ հայտարարեց ԱԺ նիստում:

Ալեն Սիմոնյանն ասաց. «Չփորձեն վաճառել մեր վրա որեւէ քվեարկություն, որովհետեւ դա չեն արել Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի համար, իրենք դա արել են, ինչպես ասում էր Գագիկ Ծառուկյանը, ՀՀ ժողովրդի համար, թող գնան ու լսեն այդ օրերին պարոն Ծառուկյանի հայտարարությունը»:

Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ Նաիրա Զոհրաբյանը բազմիցս է քննադատել հետագիծ չունենալու հետ կապված. «Մի անգամ ասում է՝ Նիկոլ Փաշինյանը չլիներ՝ դուք ուր էիք, հետո ասում է՝ մենք չլինեինք՝ դուք ուր էիք, որ րոպեն մեկ իրենք ասում են, մենք պետք է դրան որեւիցե ձեւով չարձագանքե՞նք: Գեւորգ Պետրոսյանն էն մարդն էր, որը հոկտեմբերի 2-ին այստեղ՝ իր ձեռներով կազմակերպեցին այն քվեարկությունը, որի շնորհիվ ՀՀԿ-ականները փորձում էին այնպես անեին, որ ժողովուրդը չկարողանար իր կամքը արտահայտել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031