Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակամարտության կարգավորումը նշանակալի կլինի տարածաշրջանի համար». Ժոնաթան Լաքոտ

Դեկտեմբեր 04,2019 22:30

Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետություն է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ իշխանությունների քաղաքականությունը ինչպե՞ս եք գնահատում, Ֆրանսիան մոտ ապագայում խաղաղ կարգավորման հույսեր ունի՞, հարցրեցինք Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին:

«Դիտարկում եմ հակամարտության ծանրությունն ու արժեքը Հայաստանի համար, նրա բյուջեի, տնտեսության, բնակիչների, հատկապես այն երիտասարդների համար, ովքեր իրականացնում են երկար, ծանր եւ վտանգավոր զինծառայություն: Սա իրականություն է, որին առնչվում է յուրաքանչյուր հայ ընտանիք: Ֆրանսիան, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների հետ համատեղ, ձեռնամուխ է լինում ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ բանակցային լուծմանը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում եւ դրա խաղաղ լուծումը պետք է գտնվի բանակցությունների սեղանի շուրջ: Հակամարտության կարգավորումը նշանակալի կլինի տարածաշրջանի համար», ասաց դեսպանը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի՝ «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցը կարդացեք դեկտեմբերի 5-ի տպագիր համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031