Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի մանրամասները՝ Սամվել Ալեքսանյանի ընկերությանը տուգանելու եւ նվիրատվության մասին

Դեկտեմբեր 04,2019 17:37

«Կա՞ մտավախություն, որ կարող է լինել կոռուպցիոն երեւույթ, շահերի բախում… երբ շատ քննարկվեց Սամվել Ալեքսանյանի թեման, տեղեկություններ պահանջեցի: Պարզվեց, որ այդ նվիրատվությունից հետո նրան պատկանող ընկերություններից մեկի…առաջ եւ հետո էլ… մի սեփականաշնորհված մանկապարտեզ Երեւանի քաղաքապետարանը հետ է վերցրել եւ վերադարձրել համայնքին: Նրա ընտանիքին պատկանող մի շինարարության առթիվ քաղաքապետարանը շատ խոշոր տուգանք է գրել: Օպերայի շրջակայքում նա ուներ սրճարան, որն ապամոնտաժվածների թվում էր»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով Երեւանի քաղաքապետարանին աղբատար մեքենաների նվիրատվության շուրջ աղմուկին, հայտարարեց ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով. «Մտահոգությունն այն է, որ պետք է նման հարաբերություններն ավելի լավ հասկանանք, դիտարկենք, թե աշխարհի խոշոր քաղաքներում ինչպես են անում, եւ անհրաժեշտության դեպքում տանք իրավակարգավորումներ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031