Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը, առաջնորդվելով ազգային պետություն ունենալու հրամայականից բխող շահերով, ուշի-ուշով հետևում է «Հայոց Եկեղեցու պատմություն» դպրոցական առարկայի պարտադիր դասավանդման ու «Հայոց լեզու» և «Հայոց պատմության» առարկաների ԲՈՒՀ-երում պարտադիր դասավանդման սկզբունքի համար պայքարող հայորդիների գործողություններին և սատարում է նրանց:
Երեկ` դեկտեմբերի 3-ին, երիտասարդները հավաքվել են ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ` ակնկալելով հանդիպել ԿԳՄՍ նախարարին: Սակայն տեղի մեծաթիվ ոստիկանները դիմեցին բիրտ ուժի գործադրմանը և ծառայելով որպես օրվա իշխանությանը սատարող բութ գործիք՝ բռնություն կիրառեցին և ոստիկանություն բերման ենթարկեցին բազմաթիվ երիտասարդների:
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը, դատապարտում է ոստիկանների նման վարքագիծը: Ցավով արձանագրում ենք, որ այս դեպքը ցույց տվեց, որ այսօր Հայաստանի ոստիկանությունը չի ծառայում օրենքին և խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառում է անհամարժեք միջոց՝ բիրտ ուժ: Այնինչ բռնությունը բռնություն է ծնում և խաղաղ ցուցարարներին դրդում ավելի կոպիտ գործողությունների, որի ամբողջական պատասխանատվությունը ևս ընկնում է օրվա ոստիկանական համակարգի և իշխանության վրա: Հորդորում ենք այլևս զերծ մնալ նման պահվածքից և գործողություններից: Պահպանեք զգոնություն և մի արեք այնպես, որ արդեն ազատամարտիկները ևս դուրս գան փողոց ցույցի և կանգնեն հայրենասեր երիտասարդների կողքին:
Կարդացեք նաև
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն