Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Մինասյանը ԿԳՄՍ նախարարին հարցեր ուղղեց կառավարման խորհուրդների եւ կրթության որակի մասին

Դեկտեմբեր 04,2019 16:59

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման նպատակով սկսել է հանրային քննարկումների շարք։ Առաջին քննարկմանը հրավիրվել էին մասնակցելու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և կրթության ոլորտի անհատ փորձագետներ:

Օրինակ, «Հույսի կամուրջ ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը առաջարկներ հնչեցրեց, որոնք վերաբերում էին ներառականության եւ եւ կայուն զարգացման նպատակներին, ի պատասխան նախարարն առաջարկեց առաջարկներն ուղարկել էլեկտրոնական փոստով կամ քննարկում ունենալ Բարձրագույն կրթության վարչության հետ:

ԲՀՀ գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը խոսեց այն մասին, որ ուսանողության համամասնությունը փոխվել է բուհի կառավարման խորհրդում, նրանց թիվը 25%-ից կրճատվել է ու դարձվել 10-ից էլ պակաս. «Մինչդեռ, եթե հիշենք կառավարման վերաբերյալ բազմաթիվ գնահատականներ, դա ԵԽ, ՀԲ եւ ԲՀՀ հետազոտություններն են, հանգում են նրան, որ անգամ 25 %-ն էլ բավարար չէր, հիմա մենք տեսնում ենք, որ մեր ուսանողությունն ունի ցանկություն, կարողություն իր կրթության եւ բուհի կյանքում ունենալ դերակատարություն»:

Նա անդրադարձավ նաեւ կառավարման խորհրդի լայն լիազորություններին եւ դրանք ոչ լիարժեք իրացնելու հնարավորություններին, այս համատեքստում զուգահեռներ տարավ ԲԴԽ-ի եւ էթիկայի հանձնաժողովի հետ:

Լարիսա Մինասյանը խոսեց նաեւ որակի ապահովման մեխանիզմներից, ասաց, որ ամենաքիչը 2012թ-ից տարբեր զեկույցների միջոցով տեսնում են, որ որակի ապահովման մեխանիզմները սկզբունքային թերություններ ունեն՚ ներառյալ շահերի բախումը, լծակներ չունենալը եւ այլն:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ ծանոթ չէ ուսանողների կառավարման խորհուրդներում ներգրավման վերաբերյալ նշյալ հետազոտություններին, բայց նաեւ հավելեց, որ ունեն ուսումնասիրություններ եւ ապահովում են ուսանողների լսելիությունը կառավարման խորհուրդներում: Ասաց նաեւ, որ օրինակ՝ Ամերիկյան համալսարանում հոգաբարձուների խորհրդում ուսանողությունը ներգրավված չէ, եւ այլ երկրներում էլ կա այդպիսի իրավիճակ: Նախարարը խոստացավ ուսումնասիրել Լարիսա Մինասյանի վկայակոչած ուսումնասիրությունները:

Արայիկ Հարությունյանը կարևորեց որակի ապահովումը, կառավարման խորհուրդների արդյունավետության բարձրացումը: Փաստեց, որ մի բուհում հենց այս օրերին ունեն բարդ իրավիճակ, եւ փորձում ենք հասկանալ, թե ինչպիսի մեխանիզմներ մշակենք, որ արտաքին ազդեցությունները չանդրադառնան որոշումների կայացման վրա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031