Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի բնակչին կոկորդի կտրած-ծակած վերքեր հասցնողը խոստովանական ցուցմունք է տվել և ձերբակալվել

Դեկտեմբեր 04,2019 16:17

Նոյեմբերի 8-ին շտաօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կոկորդի և ձախ գոտկային հատվածի կտրած-ծակած վերքերով բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրիի Թբիլիսյան խճուղու 34-ամյա մի բնակիչ: Նրան դանակահարել էին:

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ:

Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեց` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Եվ իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ հաղորդումից օրեր անց պարզվեց կասկածյալի ինքնությունը:

Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ նոյեմբերի 8-ին, ժամը 1.30-ի սահմաններում, Գյումրիի Մովսես Խորենացու փողոցում ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել է Տրդատ Ճարտարապետի փողոցի 28-ամյա մի բնակիչ: Նոյեմբերի 25-ին իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը ներկայացավ ոստիկանության Մուշի բաժին:

Նա տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:

Միջոցառումներ են ձեռնարկվում դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031