Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի երիտասարդական միությունը խստորեն դատապարտում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամների նկատմամբ դեկտեմբերի 3-ին ոստիկանական ուժերի կողմից կիրառված բռնությունը։ Դատապարտելի է հանուն ազգային կրթության և մշակույթի պահպանման պայքարի ելած երիտասարդների արդար բողոքի ձայնը բռնությամբ լռեցնելու փորձը։
Ազգային գաղափարախոսությամբ դաստիարակված երիտասարդի կամքն ու ոգին անկոտրուն են, իսկ առկա խոչընդոտները՝ ժամանակավոր, որոնք ավելի են կռում արդարության հաղթանակի հավատը։
ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունն իր աջակցությունն է հայտնում ազգային մշակույթն ու կրթությունը ստվերելու փորձերի դեմ պայքարին։
Համոզված ենք, որ ազգային արժեքներն անբեկանելի են, իսկ դրանց դեմ ձեռնարկված ցանկացած փորձ դատապարտված է ձախողման:
ՀՅԴ Արցախի երիտասարդական միություն