ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը խոսելով Ծառուկյանի՝ թագաժառանգի ու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ կապված հակասական դիտարկումների մասին՝ ասաց, որ քաղաքապետի խոսքերն իմաստազուրկ են. «Որեւէ հարց բարձրաձայնելուց առաջ բնականաբար, պարոն Ծառուկյանն ունի դրանց բոլոր հիմնավորումները ու անհրաժեշտ փաստարկները: Նախ, իր հարցազրույցում որեւէ կերպ պարոն Ծառուկյանը չէր անդրադարձել որեւէ շինարարության, որն իրականացվում է Մուլտի գրուպ կոնցեռնի կողմից»:
Ըստ Տոնոյանի, Մարությանը կարեւոր թեմայից ուզում էր հանրության ուշադրությունը շեղել:
Ինչ վերաբերում է Աբովյան փողոցում շինությանը Մարությանն անձամբ է ստորագրել շինթույլտվությունը. «Քաղաքապետն ասել է, որ ինքը ընդհանրապես տեղյակ չէ այդ փաստաթղթից, ընդհանրապես ծանոթ չէ, ասում է նախկին քաղաքապետի օրոք է ստորագրվել, խոսքը Աբովյան փողոցի շինարարության մասին է»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ