Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն բոյկոտեց ԱԺ նիստը, որ «Իմ քայլի» պատգամավորներին ուշքի բերի. «Ի՞նչ է նշանակում՝ քանի գլխանի եք, սա ի՞նչ արտահայտություն է, բա դո՞ւ քանի գլխանի ես»

Դեկտեմբեր 04,2019 15:41

ԲՀԿ խմբակցությունը բոյկոտեց ԱԺ նիստը ու խմբակցության պատգամավորները մեկը մյուսի հետևից դուրս եկան նիստերի դահլիճից, այնուհետեւ նաեւ ԱԺ շենքից:

Մինչ այդ լրագրողների հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը բացատրեց, թե ինչու են վիրավորվել:

Պարզվեց՝ բոյկոտի պատճառներից մեկը այն էր, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, թե ԲՀԿ-ն քանի՞ գլխանի է:

Հիշեցնենք, որ արդեն երկու օր է՝ ԲՀԿ-ականները բանավիճում են թագաժառանգի ներդրման հետ կապված պատմության թեմայով:
Պետրոսյանի խոսքով՝ «Մենք այս ակցիան իրականացրեցինք, որ որոշ մարդիկ ուշքի գան ու հիշեն իրենք ինչ են աշխատում ու որն է իրենց գործառույթը: Ի՞նչ է նշանակում 2 մլրդ դոլարի ներդրումը վիժեցնել ու հետո պարոն Ծառուկյանը, ով իր անձնական կապերով է այդ ներդրումը ապահովել, հելնել իր վերաբերյալ վիրավորական արտահայտություննե՞ր անել: Սա խորհրդարան չի արդեն: Մենք հիմա փորձ ենք անում որոշ մարդկանց խելքի բերել: Ի՞նչ է նշանակում՝ քանի գլխանի եք, սա ի՞նչ արտահայտություն է, բա դո՞ւ քանի գլխանի ես: Էն, որ ասում է՝ մի հիշեք ով էր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ: Ստեղ մարդիկ կան, որոնց դեմքը որեւէ մեկը չի ճանաչել, բացի սեփական տնեցիքից, էն էլ կարող է էդ էլ բացառություն ունենա: Հիմա հելնում են՝ Ծառուկյանը էս, Ծառուկյանը էն…ամոթ է: Էս երկու օրը վերածվել է Ծառուկյանի անձնական քննադատության: Էդ մարդը պետական բեռը վերցնի իր վրա, բերի 2 մլրդ-ի ներդրում ուզենա անի, որ պոզ ու պոչ կպցնե՞ն, սա ի՞նչ թշնամանքի մթնոլորտ է, բացարձակ համերաշխության մթնոլորտ չի»:
Ըստ Պետրոսյանի, «Իմ քայլի» որոշ պատգամավորներ միտումնավոր սրացման են տանում: Մեր դիտարկմանը՝ սա քաղաքական մարմին է, եթե Ծառուկյանը բան է ասում, չե՞ն կարող հակադարձել, այդ կարգի արտոնյա՞լ է՝ Պետրոսյանը պատասխանեց. «Բացարձակ, մենք ողջունում ենք առողջ քննադատությունը, մարդը ուզում է ներդրում անի, պոզ ու պոչ են կպցնում»:

Հարցին, թե ինչու է Գագիկ Ծառուկյանն այսպես թոփ թեմա դարձել՝ Պետրոսյանը պատասխանեց, որ Ծառուկյանը միշտ էլ թոփ թեմա է եղել, հանրությանը հայտնի ամենաակնառու քաղաքական գործիչներից է, ի տարբերություն ոմանց, որ տարուց Նոր տարի է բարեգործություն անում, ինքը ամեն օր է անում:

Թե որքան կտեւի ԲՀԿ-ի բոյկոտը, դեռ իրենք էլ չգիտեն, Պետրոսյանն ասաց, որ խմբակցությունով կքննարկեն, բայց այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին չեն մասնակցի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031