Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ից խոշոր նվիրատուների թիվը նվազել է. «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն

Դեկտեմբեր 04,2019 15:19

Այս պահի դրությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոնի արդյունքում հավաքվել է 10 միլիոն 235 հազար 847 միլիոն դոլար: Այսօր այս մասին Կոմիտասի թանգարանում կազմակերպված ասուլիսում հայտնեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը: Հայտարարված գումարը սակայն եղել է 9 միլիոն 856 հազար 100 դոլարը:

Տնօրինից հետաքրքրվեցին՝ ի՞նչն է պատճառը, որ նախորդ տարիների համեմատությամբ՝ մասնավորապես՝ 2014-ի, 2015-ի, 2016-ի ավելի շատ գումարներ են հավաքագրվել, մարդիկ ավելի շատ են նվիրաբերել, քան 2018-ին, 2019-ին:
Նշենք, որ 2014-ին հիմնադրամը հայտարարել էր 12 միլիոն 399 հազար 550 դոլար մասին, սակայն հավաքվել էր ավելի շատ, կրկնակիից մի փոքր պակաս՝ 21 միլիոն 90 հազար 639 դոլար, 2015-ին՝ հայտարարվել էր 10 միլիոն 378 հազար 465 դոլարի մասին, հավաքագրվել էր 15 միլիոն 512 հազար 885 դոլար:
Հիմնադրամի տվյալներով, 2017-ին սակայն, հավաքվել է հայտարարված գումարի գրեթե կեսը: Այդ տարին պահանջված 12 միլիոն 505 հազար 456 դոլարի փոխարեն հավաքվել է ընդամենը 6 միլիոն 732 հազար 870 դրամ:

Հարցին ի պատասխան Հայկակ Արշամյանն ասաց՝ 2014-2015 թվականներին բավական գումարներ են ուղղորդվել Ցեղասպանության 100-ամյակի կազմակերպման համար. «Այդ գումարների մի մասը նաեւ գնացել է այդ ծրագրի համար եւ գումարի մեծությունը նաեւ դրանում է կայանում: Բայց պետք է հաշվի առնել նաեւ խոշոր նվիրատուների մասնակցությունը: 2014 թվականին այդ գումարի 10 տոկոսը խոշոր նվիրատուներն են եւ պետբյուջեից 16 տոկոս, այսինքն՝ 26 տոկոսը խոշոր գումարներ են մի քանի աղբյուրից եկած»:

Հիմնադրամի տնօրենից հետաքրքրվեցին նաեւ վարչապետի՝ «մարտահրավերից» հետո ինչ պատկեր է: Պարոն Արշամյանն ասաց, որ այդ կոչից հետո առցանց նվիրատվությունները կրկնակի ավելացել են. «Հեռուստամարաթոնի առաջին ժամերի ընթացքում առցանց նվիրատվությունները 1000-1200 հոգի էին, «չելենջից» հետո նվազագույնը կրկնակի բարձրացավ»: Ըստ հիմնադրամի տնօրենի, առցանց նվիրատվությունների թիվը հասել է 3800-ի եւ դեռ շարունակվում է:

Մանրամասները՝ տեսանյութում

Նա նաեւ ասաց, որ ՌԴ-ից խոշոր նվիրատուների թիվը նվազել է, բայց փոխարենը ավելացել են առցանց եղանակով ՌԴ-ից գումար տրամադրողները: Ռուսաստանից խոշոր նվիրատվություն է արել «Տաշիր գրուպի» ընկերության սեփականատերը եւ Հրաչյա Պողոսյան անունով նվիրատուն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031