Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ովքե՞ր արձագանքեցին Աննա Հակոբյանի` զարդեր նվիրաբերելու կոչին

Դեկտեմբեր 04,2019 14:23

1, 5 տարի առաջ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կոչով դիմեց հայոց օլիգարխ այրերի տիկնանց` թանկարժեք զգեստներ և զարդեր չկրել, դրանց համար նախատեսված գումարները նվիրաբերել Արմենակ Ուրֆանյանի մոր հիմնադրած Արմենակ Ուրֆանյան ռազմահայրենասիրական հիմնադրամին: Տիկին Հակոբյանի կոչը առավելապես ուղղված էր օլիգարխների տիկնանց:

Այսօր «Կանանց դերը խաղաղության հաստատման հարցում. հնարավորություններ եւ մարտահրավերներ» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ Aravot.am-ը տիկին Հակոբյանից հետաքրքրվեց`ի՞նչ արձագանք ստացավ իր կոչը, որքա՞ն նվիրատվություն եղավ եւ ովքե՞ր էին նվիրատուները:

Տիկին Հակոբյանն ասաց, որ տեղեկություններ չունի`ինչ-որ մեկն արձագանքե՞լ է, թե՞ոչ, բայց ինքն արձագանքների չէր էլ սպասում: Իր կոչն այսպես բացատրեց. կոչը`այդ վայրում, այդ կանանց ներկայությամբ արված`միտված էր ցույց տալուն, թե որքան սին կարող են լինել զարդերը, նրանց կուտակած հարստությունը, եթե կա պատերազմ:

Այլ մանրամասները` տեսանյութում

Աննա Հակոբյանը նաեւ անդրադարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակություններին խաղաղության պատրաստելուն`կանանց համատեղ ջանքերով եւ ասաց, որ միակողմանի անելը`ժամանակի եւ ռեսուրսի անիմաստ վատնում է. «Եթե հակամարտող կողմերը, ընդունենք երկուսն են, բայց նախաձեռնությունները գալիս են մի կողմից…Հայաստանի ժողովրդին պատրաստել խաղաղության, երբ Ադրբեջանը փակում է իր սիրտն ու հոգին նման նախաձեռնությունների առաջ, անիմաստ է»:

Նա պատմեց «Կանայք հանուն խաղաղության» իր կողմից վարվող արշավի 1,5 տարվա պատմությունը, որի մասին ինքը հայտարարեց Մոսկվայում:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031