ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս տարի գումար չի փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Ոչ էլ անցյալ տարի: Այս մասին այսօր Կոմիտասի թանգարանում կազմակերպված ասուլիսում ասաց հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը՝ նշելով, որ ինքը ոչ թե բողոքել է կամ պարոն Ծառուկյանին «թթու» խոսք է ցանկացել ասել, այլ պատասխանել է լրատվամիջոցի հարցին:
Պարոն Արշամյանի խոսքով, սակայն իր ասածները խեղաթյուրվել են եւ այլ կերպ մատուցվել: Մինչդեռ ինքը հետեւյալն է ասել. «Ես ասացի, որ երեւի պարոն Ծառուկյանն ունի իր բարեգործական ծրագրերը եւ դա է պատճառը, որ չի մասնակցում դրամահավաքներին: Նաեւ ասացի՝ ինչ լավ կլիներ, որ ինքն էլ իր «չելենջն» աներ իր համախոհներին, կուսակիցներին եւ հետեւորդներին մեկ դոլարի կոչով եւ շատ հետաքրքիր եւ նաեւ ազգային համախմբվածության մթնոլորտ կստեղծվեր: Ես շատ բարու մեջ, դրականով ասել եմ: Մարդիկ ուղղակի վերնագիրը կարդալով կամ ուրիշ մեկի մեկնաբանությունը կարդալով կարծիք են կազմում»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը, որի ընթացքում հայտարարված 9 միլիոն 856 հազար 100 դոլարի նվիրատվության խոստում եղավ, սակայն այսօր արդեն, ինչպես Հայկակ Արշամյանը նշեց, այդ գումարը դարձել է 10 միլիոն 235 հազար 847 միլիոն դոլար:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ