Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հիմա ուզում եմ Մեհրիբան Ալիեւային հրավիրել Ղարաբաղ». Աննա Հակոբյան

Դեկտեմբեր 04,2019 14:04

«Ես հիմա ուզում եմ Մեհրիբան Ալիեւային հրավիրել Ղարաբաղ»,- այսօր հայտարարեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը`«Կանանց դերը խաղաղության հաստատման հարցում. հնարավորություններ եւ մարտահրավերներ» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ: Աննա Հակոբյանը պատասխանում էր հարցին, որ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան ագրեսիվ է արձագանքում իր`«Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակներում արվող քայլերին:

«Այո դուք ճիշտ եք, հարեւան երկրի առաջին տիկնոջ արձագանքը իմ գործողություններին միշտ ագրեսիվ է լինում եւ մինչեւ այժմ նրանից չկա արձագանք, որ ինքը միանում է «Կանայք հանուն խաղաղության» արշավին կամ ինքը նույնպես այդ ուղերձի կրողն է դառնում եւ կոչ է անում հակամարտությունը լուծել խաղաղությամբ»,- ասաց նա`հավելելով, որ չգիտի`ինչն է սրա պատճառը, որովհետեւ իբրեւ կին եւ մայր, ինքը դժվար է պատկերացնում կնոջ, որը չխոսի հօգուտ խաղաղության, այլ խոսի հօգուտ պատերազմի:

Հիշելով Մեհրիբան Ալիեւայի վերջին գրառումներից մեկն այն մասին, որ երազում է Ստեփանակերտում մուղամ լսել, Աննա Հակոբյանն ասաց, որ պատրաստ է իրականացնել Ադրբեջանի առաջին տիկնոջ երազանքը. «Նա կարող է լինել մեր հյուրը: Հայ ժողովուրդը, արցախցիները գիտեն`ինչպես ընդունել եւ հարգել հյուրին: Ընդունված մեր հյուրասիրության կանոններից է նաեւ հյուրին պատվել իր երաժշտությամբ: Մենք կարող ենք ապահովել մուղամ, կարող ենք իրականացնել նրա երազանքը`լինել Ստեփանակերտում եւ լսի իր սիրելի մուղամը»:

Եթե Մեհրիբան Ալիեւան ընդունի այս հրավերը, Աննա Հակոբյանը պատրաստ է հյուրընկալվել Բաքվում եւ դա, ի գնահատմամբ, կարող է լինել ՄԱԿ-ի 1325 բանաձեւի իրականացման լավագույն ձեւ`ամբողջ աշխարհում:

Բայց եթե տիկին Ալիեւան նկատի ունի, որ Ստեփանակերտում ցանկանում է մուղամ լսել պատերազմի ձեւով, ապա Աննա Հակոբյանը վստահ է`այդ երազանքը անկատար կմնա. «Եթե նրանք նոր պատերազմ սկսեն, հավանաբար նորանոր բնակավայրեր կհայտնվեն, որտեղ իրենց համար մուղամ լսելը կդառնա երազանք»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031