Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ՀՅԴ բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսային խոսակցությունը լսվել է. «…մեր մոտ քիչ է մարդը, սաղ ծրագիրը պռավալ ա էթում». Ալեն Սիմոնյան

Դեկտեմբեր 04,2019 13:52

Երեկ ոստիկանությունը ուժով հեռացրել էր բողոքի ցույց անող ՀՅԴ երիտասարդներին: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց. «Նախկին իշխանավորները գալիս են, այդ երիտասարդների ֆոնին փորձում են քաղաքական դիվիդենտնե՞ր հավաքել՝ իշխանություններին ինչ-որ բանի մեջ մեղադրելով: Ես չեմ խոսում Արման Աբովյանի, Անի Սամսոնյանի մասին, ես նույնը կանեի ամենայն հավանականությամբ նման իրավիճակում: Բայց գիտեք ինչ կա, երիտասարդներին հանել փողոց, սնել ինչ-որ գաղափարական բաներով եւ գնալ այդ մարդկանց ֆոնին նկարահանվել ու փորձել քաղաքական դիվիդենտներ շահել՝ ես դա համարում եմ…չգիտեմ»:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ եթե որեւէ ոստիկան իրեն սխալ պահեր, անձամբ կհետեւեր, որ այդ ոստիկանը պատժվեր: Ըստ Սիմոնյանի, «ՀՅԴ-ի այդ գործելաոճը որեւէ աջակցություն ժողովրդի մոտ չի գտնելու, որովհետեւ չի կարելի դեմ տալ ու հետո գալ ու դեմքի լուրջ արտահայտությամբ ասել՝ տեսա՞ք ինչ արեցին մեր երիտասարդները: ՀՅԴ-ն ուզում է վերակենդանանանալ, դրանով ընդհակառակը, վատնելու էիր ունեցած վստահությունը, որովհետեւ շինծու օրակարգերով որեւէ բանի չեն հասնելու»:

ՀՅԴ-ականները զգուշացրել էին, որ եթե անգամ Արայիկ Հարությունյանը արտերկիր մեկնի, գործուղումների գնա, իրեն հետապնդելու են, ուստի հարցին՝ երկրի վարկանիշին չի՞ վնասի՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում հետապնդելու են ԿԳՄՍ նախարարին: Թող ակցիա անեն, չեմ բացառում, որ մի օր էլ ես կանեմ, բոլորն ազատ են անելու, բայց հետապնդել որեւիցե քաղաքական գործչի արդեն իսկ լավ չէ»:

Երբ լրագրողներն ասացին՝ ավելի լավ չէ՞ր ընդունել երիտասարդ ցուցարարներին, խոսել՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց «ՀՅԴ-ական բարձրաստիճան պաշտոնյաները, որ հեռախոսով կանգնում են նախարարության շենքի մոտ ու ասում են՝ դե ասեք թող շուտ մարդ գա, մեր մոտ քիչ է մարդը, սաղ ծրագիրը պռավալ ա էթում, էդ բաները որ անում են, պիտի հաշվի առնեն, որ ՀՀ-ում սաղ տեսախցիկ է ու մարդիկ լսում են: Պիտի ուշադիր լինեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031