Ծառուկյան-թագաժառանգ-Մարության եռանկյունու հեռակա բանավեճը շարունակվում է:
Այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ԱԺ-ում պատասխանելով Երեւանի քաղաքապետ Մարությանի դիտարկմանը, որ Ծառուկյանը չի տիրապետում ճիշտ տեղեկատվությանը՝ ասաց. «Ես ինչ ասել եմ, կետ առ կետ սխալ բան չեմ ասել, իրականությունն եմ ներկայացրել: Ուզում եմ ասել հարգելի քաղաքապետին, որ թող ինքը մի պահ պատկերացնի՝ քաղաքապետարանը ոչ թե թատրոնի շենք է, այլ հիշի քարոզարշավին իր խոստումները երեւանցիներին եւ դա աշխատի կատարել: Ամենակարեւորը՝ Ծառուկյանը ամեն ինչ տիրապետում է, ամեն ինչ գիտի, ամեն ինչ խոսում է իրականապես: Ես երեկ կառավարիչին հանձնարարել եմ, անմիջապես թուղթը ներկայացրել է, ես ձեզ հիմա կներկայացնեմ, կտեսնեք, որ ինքը չի տիրապետում: Սա Մարությանի ստորագրությամբ՝ ժամկետով, օրով՝ 18.04.2019 թվական, 11 հարկի համար է տված, հետին մասը՝ շարունակելի: Ոչ թե Ծառուկյանը, այլ ինքը չի տիրապետում: Իր ստորագրությունը դրած, խնդրեմ, նայեք»,- ասաց Ծառուկյանը եւ ցուցադրեց փաստաթուղթը:
Կարդացեք նաև
Ծառուկյանը հորդորեց Մարությանին հեռուստացույցը միացնել ու լսել իր քարոզարշավն ու խոստումները երեւանցիներին, ոը «դոշ ծեծելով ասում էր». «Ասում են՝ շեյխը չի եկել, թող դատարկ-դատարկ չխոսեն, ապրիլի 26-ին շեյխը իր ինքնաթիռով 18 հոգով եկել ա, աերոպորտում գնացեք նայեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ