Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանր երթևեկության պատճառը տրանսպորտային միջոցների աճն ու վթարների մեծ բանակն է. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 04,2019 13:11

Երեւանում խցանումների խնդիրը արդեն մի քանի տարի է՝ շարունակում է ըստ էության չլուծված մնալ, երթևեկությունը կաթվածահար է լինում ոչ միայն պիկ ժամերին, այլեւ եղանակային վատ պայմանների ժամանակ։ Մասնավորապես անձրեւների ժամանակ խցանումներից բացի ավելանամ է նաեւ վթարների եւ վրաերթերի թիվը։

Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ծանր երթևեկության պատճառը տրանսպորտային միջոցների աճն ու վթարների մեծ բանակն է: Ինչ վերաբերում է անձրեւային եղանակին կամ ձյանն առաջացած խցանումներին, ապա, ըստ ՃՈ պետի՝ պատճառը վարորդների դանդաղկոտությունն է, քանի որ, ըստ նրա՝ նրանք, ավելի զգույշ ու դանդաղ են վարում։

Խոսելով տրանսպորտային միջոցների աճի մասին, Վահան Էվինյանը նշեց, որ 2019-ի նոյեմբերի 30-ի դրությամբ ՀՀ է ներմուծվել 145 հազար 360 տրանսպորտային միջոց եւ իր տեղեկություններով, դեռ մինչեւ դեկտեմբեր այդ թիվն ավելանալու է եւ փոփոխվելու է: «Մենք այս տարի ունենք նաեւ վարորդական վկայականներ ստացող մարդկանց քանակի աճ։ Այսինքն՝ նաև շատացել են վարորդները»,- հավելեց մեր զրուցակիցը։

Դիտարկմանը, եթե ՃՈ-ի պնդմամբ՝ ըստ էության ավտոմեքենաների քանակի ավելացմամբ է պայմանավորված խցանումները, ապա այդ խնդիրն ինչպե՞ս պետք է լուծվի, Էվինյանը պատասխանեց. «Տրանսպորտային միջոցներ ներմուծողների մեծ մասը մտածում է ներմուծումից բացի վերավաճառել եւ Հայաստանից արտահանել ավտոմեքենաները։ Հույս ունեմ, որ դա նույնպես մեզ կօգնի, որ Երեւան քաղաքում նվազի տրանսպորտային միջոցների նման ծանրացված վիճակը»։

Ճշտող հարցին, թե կոնկրետ ՃՈ-ն ի՞նչ է պատրաստվում անել խնդիրը վերացնելու համար, Էվինյանն ասաց. «Մենք այս պահին ուսումնասիրում ենք նաեւ այլընտրանքային ճանապարհներ։ Փորձում ենք ՃՈ համապատասխան բաժինների հետ երթևեկության փոփոխություններ անել այն վայրերում, որտեղ զգում ենք, որ հարկավոր է: Ինչպես նաեւ պետք է ավելացնենք այն խաչմերուկները, որտեղ զգում ենք, որ կարիք կա հերթապահություն իրականացնելու։ Մեր հիմնական աշխատանքները փորձում ենք կարգավորել խաչմերուկներում ՃՈ աշխատակիցներ ներգրավելով և աշխատանքները ավելացնելով»։

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031