Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենց կենսագրությունից հեռացրել են Հանրապետական կուսակցական պատկանելությունը և դառնալով անկուսակցական՝ նորից առաջադրվել. «Ժամանակ»

Դեկտեմբեր 04,2019 12:55

Կիրակի օրը՝ դեկտեմբերի 8-ին, ՀՀ 6 մարզի 12 համայնքում Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Բացի դրանից՝ ևս 4 համայնքում արտահերթ ընտրություններ են։ Արագածոտնի մարզի Ավան և Արարատի մարզի Տափերական համայնքներում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են, իսկ Արարատի մարզի Նորաշեն ու Արմավիրի մարզի Ծիածան համայնքում՝ ավագանու արտահերթ ընտրություններ։

Ուշագրավ է, որ նախորդ ՏԻՄ ընտրությունների օրինակով այս անգամ էլ կարելի է ասել, որ քաղաքական ուժերը ներկայացված չեն ՏԻՄ ընտրություններում։ 14 համայնքներից միայն Արմավիրի մարզի Ծիածան և Շիրակի մարզի Անուշավան համայնքներում են առաջադրված թեկնածուները ԲՀԿ-ական։ Սակայն նրանց էլ կուսակցությունը չի առաջադրել, այլ ինքնաառաջադրվել են։ Առաջադրված մնացած բոլոր թեկնածուները անկուսակցական են։

Այս ՏԻՄ ընտրություններում ուշագրավ է նաև այն, որ դրանք մրցակցային չեն։ 12 համայնքներից ուղիղ կեսում գրանցվել է ընդամենը մեկ թեկնածու, երկրորդ թեկնածուները ինքնաբացարկ են հայտնել։ Բացի դրանից՝ ինքնաառաջադրված թեկնածուներն են, հիմնականում գործող համայնքապետերն են։ Միակ փոփոխությունն այն է, որ նրանք իրենց կենսագրությունից հեռացրել են Հանրապետական կուսակցական պատկանելությունը և դառնալով անկուսակցական՝ նորից առաջադրվել։

Ընտրական պրոցեսում գտնվող համայնքներում միայն երեք կին թեկնածու է առաջադրվել։ Մնացած բոլոր թեկնածուները տղամարդիկ են։

ԱԺ «Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարևորում է ՏԻՄ ընտրություններին մասնակցելը, բայց չեն էլ կարծում, որ պետք է պարտադիր կերպով բոլոր ՏԻՄ ընտրություններում իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» ներկայացված լինի։ «Նման մոտեցում չունենք, բայց եթե մեկ կամ մի քանի ՏԻՄ ընտրություններում մեր մասնակցությունը չի եղել, դա չի նշանակում, որ առաջիկայում էլ չի լինելու։ Սակայն մենք չեն տառապում այն մոլուցքով, և մեր առջև նպատակ չենք դրել՝ բոլոր գյուղերում և բոլոր քաղաքներում ներկայացված լինի միայն «Քաղաքացիական պայմանագիրը»։ Դա ճիշտ մոտեցում չէ և չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից»:

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031