«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի լուսանկարը, որտեղ երեւում էր, որ արձանի վրա կարմիր ներկ էր լցված։ Հիմա արդեն հայտնի է, ոք արձանի վրա ներկ լցնելու դեպքով Շահեն Հարությունյանը ոստիկանության բաժին է ներկայացել կատարվածի վերաբերյալ բացատրություն տալու։
Պատմաբան Վահրամ Թոքմաջյան
Պատմության ֆակուլտետի ուսանողը կամ շրջանավարտը ներկում է Գրիբոյեդովի արձանը։ Վանդալիզմը մի կողմ, պատմաբաններս ձախողել ենք։ Մեղավոր ենք, որ խոսույթի, պատմույթի ու բովանդակության փոփոխություն չենք անում։ Պատմությունը որպես գիտություն միայն նեղ առանցք չի ուսումնասիրում։ Այն մեծապես պատասխանատու է հասարակագիտական բլոկի, հանրային ընկալումների, զրույցների, պետության, դրա դերի ու բազմաթիվ այլ հարցերի համար։
Զբոսաշրջության մասնագետ Վահե Լորենց
Կարդացեք նաև
Գրիբոյեդովը Պարսկահայքը հայաթափեց ու հանձնեց պարսիկին։ Խելոքներ, որ Լոռին հայաթափեր ու վրացուն հանձներ, ասելու էիք՝ Հայ ժողովրդի մեծ բարեկա՞մ է…
Կլինի՞ մեր սեփական պատմությանը փորձենք այլ հայացք նետել ու դույզն ինչ արժանապատիվ կեցվածք որդեգրել։
Հ. Գ. Վանդալիզմը չեմ արդարացնում։ Գրածս վերաբերում է ռուս Գրիբոյեդովին տված ձեր գնահատականներին…
Կարծեմ Սոչիում էր, երբ տարիներ առաջ ապամոնտաժեցին Անդրանիկի արձանը: Լռեցինք…
Եթե ի պատասխան Նժդեհի հուշատախտակի, իշխանություններն անմիջապես փողոց կամ դպրոց անվանափոխեին, գուցե Գրիբոյեդովի արձանը չապականվեր…
Դերասանուհի Թամար Հովհաննիսյան
«Խելքից պատուհասը» հանճարեղ պիեսի հեղինակը Գրիբոյեդովն է։ Նրա արձանը Երեւան քաղաքի շատ քիչ թվով ընտիր աշխատանքներից մեկն է, շատ քիչ թվով։ Արվեստի գործը ներկով այլանդակելը եւ դա որպես հերոսություն ներկայացնելը մեզ բնավ անկախ ու ինքնիշխան չի դարձնի, երբեք, ԵՐԲԵՔ։ Այդ եւ նման արարքները մեզ դարձնում են քոչվոր ցեղախումբ։ Մտածե՛ք դրա մասին։
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում