Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ավետիսյանի ընտանիքը հենց այնպես չի այդ մի քանի միլիոն դոլարանոց հյուրանոցը նվիրել պետությանը, եթե ազնիվ վաստակով կառուցված լիներ՝ հաստատ չէին նվիրի. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 04,2019 12:41

Քարոզչամիջոցներից մեկը հանրությանը «տեղեկացնում է», թե տեսեք՝ իշխանությունները չեն կարողանում գնորդ գտնել Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի համար, որը մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքը հեղափոխությունից հետո «նվիրել էր պետությանը», որովհետեւ գնորդները վախենում են, որ այս իշխանությունները կհեռանան, իսկ հաջորդ իշխանությունների օրոք հյուրանոցը կվերադարձվի նախկին տիրոջը։ Այս քարոզչամիջոցն իբր ցանկացել է ցույց տալ, որ գործարար շրջանակներում վստահություն չկա ներկա իշխանությունների նկատմամբ, բայց իրականում այլ բան է ցույց տվել՝ թե ինչ տեղի կունենա իրականում, եթե հանկարծ ռեւանշիստներին հաջողվի վերադարձնել իշխանությունը։

Տեսեք՝ ակնհայտ է, որ նույն Արմեն Ավետիսյանի ընտանիքը հենց այնպես, զուտ հայրենասիրական մղումներով չի այդ մի քանի միլիոն դոլարանոց հյուրանոցը նվիրել պետությանը, եթե ազնիվ վաստակով կառուցված լիներ՝ հաստատ չէին նվիրի։

Նույնն էլ կարելի է ասել, օրինակ, Սաշիկ Սարգսյանի 30 միլիոն դոլարի մասին, գեներալ Մանվելի 109 միավոր անշարժ գույքի մասին եւ այլն։ Այսինքն՝ տեղի է ունեցել հետեւյալը. տարիներ շարունակ մի քանի տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ ու նրանց հարազատներն անխնա թալանել են երկիրը, ու քանի որ թալանն ակնհայտ է եղել (անիմաստ կլիներ փորձել ապացուցել, որ այդ ամենը ձեռք է բերվել ազնիվ աշխատանքով), սրանցից մի քանիսը որոշել են «ինքնակամ» թալանի մի մասը վերադարձնել պետությանը։

Իսկ ի՞նչ են ասում ռեւանշիստներն իրենց քարոզչամիջոցներով։ Գուցե խոստանում են, որ իշխանությունը վերադարձնելու դեպքում այլեւս նման թալան թույլ չե՞ն տալու։ Ճիշտ հակառակը՝ բաց տեքստով հայտարարում են, որ եթե ինչ-որ հրաշքով վերադառնան՝ առաջին գործը լինելու է այն, որ պետությունից (կամ նոր սեփականատերերից) վերցնելու են այդ ամենը եւ վերադարձնեն թալանչիներին։ Այսինքն, իրենք ուզում են վերադառնալ՝ վերականգնելու թալանչիների «ոտնահարված իրավունքները» եւ պետական կառավարման այն համակարգը, որի պայմաններում պետական պաշտոնյայի համար 15-20 միլիոն դոլարանոց հյուրանոց կառուցելը խաղուպար էր, 109 միավոր անշարժ գույք ունենալը՝ սովորական երեւույթ, իսկ 30 միլիոն դոլարը՝ պետության ղեկավարի եղբոր համար չնչին մի բան, գրպանի ծախսի փող, որի կորուստը կարելի է անգամ չնկատել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031