Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Սարուխանյան. «Պատգամավորի աշխատավարձը քիչ է, պլյուս 30 տոկոսն էլ քիչ է». «Հրապարակ»

Դեկտեմբեր 04,2019 11:31

Հարցազրույց «Իմ քայլի» պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ

 – Մի կողմից հայտարարում եք՝ նպաստի գումարը չենք կարող բարձրացնել, նվազագույն աշխատավարձերը մոտ 10 հազարով ենք կարողանում, գիշերօթիկները փակում ենք, որովհետեւ գումար չկա, մյուս կողմից՝ ձեր աշխատավարձերը 140-200 հազարով բարձրացնում եք ու անունը դնում պարգեւավճար. իհարկե, ողջունելի է։

– Տեսեք, այդ պարգեւավճարների համակարգը երաշխավորելու է լավ աշխատանք, արդյունավետ աշխատանք։ Մյուս կողմից տեսնում ենք, որ մարզպետարաններում օպտիմալացում է կատարվում։ Մեկ այլ տեղերում՝ եւս։ Մենք հակված ենք ավելի արդյունավետ աշխատանքի։ Եթե լավ աշխատանք ես պահանջում, պետք է լավ էլ վճարես։ Մենք Ազգային ժողովում լավ մասնագետների կարիք ունենք, լավ իրավաբաններ, տնտեսագետներ եւ այլն, որոնք այդ աշխատավարձով չեն աշխատում։ Դա նաեւ կանխարգելիչ միջոց է կոռուպցիայի դեմ պայքարում, որովհետեւ մարդ եթե չի տեղավորվում իր ստացած աշխատավարձի մեջ, կսկսի այլընտրանքային միջոցներ փորձել գտնել։ Ուստի հնարավորինս պետք է ամեն ինչ անենք, որ պետական ծառայողի աշխատավարձը հնարավորինս բարձրանա։

– Բայց պարգեւավճարները սահմանում են լավ աշխատանքի համար, հիմա ձեզ՝ պատգամավորներիդ, կոնկրետ ինչի՞ համար են այդքան գումար տալիս, թե՞ տալիս են միայն այն բանի համար, որ կոռուպցիա չանեք։

– Ես չեմ ուզում ինքնագովեստով զբաղվեմ, բայց կասեմ, որ այդ գումարը ստանում են բոլորը, չի կարող մեկը ստանալ, մեկ ուրիշը չստանալ։ Այլ հարց է, որ մենք ընդհանուր մեխանիզմ պիտի ստեղծենք, որը կխրախուսի, պարգեւավճարը կտրվի ըստ աշխատանքի։ Մենք հիմա չունենք այդ մեխանիզմը, բյուջեն ասում է, որ բոլորին հասնում է այդ պարգեւավճարը։

– Հիմա  այդ  փողը  կա՛մ պարգեւավճար է, կա՛մ աշխատավարձի այլընտրանքային բարձրացում՝ բյուջեի նախագծով։ Կամ խոստովանեք, որ բարձրացրել եք ձեր աշխատավարձերը, կա՛մ պետք է ասեք՝ ի՞նչ եք արել, որ ձեզ ամսական պարտադիր պարգեւավճար եք սահմանել։

– Ես էլի եմ ասում՝ պետք է օրենքում ինչ-որ կետ փոխել, ինչ-որ բան անել, որպեսզի դա չհնչի պարգեւավճար, այլ որպես աշխատավարձ  դառնա,  որովհետեւ անունը «պարգեւավճար», այս դեպքում ինչ-որ բան անելու համար չէ, այլ աշխատավարձի այդ չափով բարձրացում։

– Հասկացա,  փաստորեն, աշխատավարձ է բարձրացվել, բայց՝ բյուջեի միջոցով։ Կարծում եք՝ պատգամավորի՝ մոտ կես միլիոնանոց աշխատավարձը մեր պայմաններում քիչ էր, ու առաջնահերթ ձե՞ր  աշխատավարձերը պետք է բարձրանային։

– Այո, պատգամավորի աշխատավարձը քիչ է, պլյուս 30 տոկոսն էլ քիչ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորը պարբերաբար այցեր է կատարում, իրեն այլ պետության կողմից այլ ծախսեր՝ թե՛ մեքենա, թե՛ վառելիքը չի հատկացվում։ Մանավանդ մարզերի պատգամավորների դեպքում գումարվում է մարզային այցերի ճանապարհածախսը։ Կես միլիոն դրամը փոքր գումար է կատարված աշխատանքի համար։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031