Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարող ասել՝ ճիշտ մարդիկ էին պատժվել, թե՝ ոչ»

Դեկտեմբեր 04,2019 09:00

«Թող այդ հանձնաժողովն իր գործը անի. վերջապես, մենք տարածքներ ենք տվել եւ զոհեր ենք ունեցել, մեկը պե՞տք է պատասխան տա այդ զոհերի համար: Վերջապես մեկ անգամ մենք պե՞տք  է պարզ նայենք մեկս մյուսի աչքերին՝ ո՞վ է բացթողում արել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը՝ պատասխանելով ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին վերաբերվող հարցին:

Դիտարկմանը՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որը 2016-ին փոխնախարար էր, վերջերս հայտարարել էր՝ բոլոր հանգամանքներն ուսումնասիրվել են, հետեւություններն արվել են, Գագիկ Մելքոնյանը հակադարձեց. «Կոմիտաս Մուրադյանը, որը կապի վարչության պետ էր, պառկած էր հիվանդանոցում, նրան ազատել են աշխատանքից: Եթե դա է վերլուծականը… Կամ՝ Կարապետյան Արշակին ազատել են, հետո՝ վերականգնել են. հիմա ո՞նց հասկանանք՝ պատիժն ով՞ է կրել, պատիժն ո՞ւմ են տվել: Չեմ կարող ասել՝ ճիշտ մարդիկ են պատժվել, թե՝ ոչ, բայց որ մարդը հոսպիտալում պառկած է, աշխատանքից ազատել են…»:

Կարդացեք՝ տպագիր «Առավոտի» այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031