Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոպայի Միսս թագուհի» գեղեցկության մրցույթից Հայաստանը ներկայացնող Նարինե Պլուզյանը թագով է վերադարձել

Դեկտեմբեր 03,2019 23:50

«Եվրոպայի Միսս թագուհի» հեղինակավոր գեղեցկության մրցույթից Հայաստանը ներկայացնող Նարինե Պլուզյանը թագով է վերադարձել:

Նարինեն իր գեղեցկությամբ գրավել է ոչ միայն պրոֆեսիոնալ ժյուրիի ուշադրությունն ու հայտնվել լավագույն տասնյակում, այլև արժանացել հատուկ՝ «Եվրոպայի ընտրություն» տիտղոսին:

Հեղինակավոր մրցույթն անցկացվել է երկու փուլով: Նախ` ամեն երկրում անցկացվել է մրցույթի առաջին փուլը. հաղթող ճանաչվել են առավելագույն ձայներ հավաքած առաջին երեք մասնակիցները:

Այնուհետ Կիևում տեղի է ունեցել մրցույթի երկրորդ և վերջին փուլը: 50-ից ավելի երկրներից ժամանած գեղեցկուհիները մրցել են պրոֆեսիոնալ ժյուրիի սիրտը շահելու և «Եվրոպայի Միսս թագուհու» տիտղոսին արժանանալու համար: Հայաստանը ներկայացնող Նարինե Պլուզյանը հաջողությամբ հաղթահարել է մրցույթի բոլոր փուլերը՝ նախ հայտնվելով լավագույն 25-յակում, ապա լավագույն 10-յակում: Նույն օրը տեղի է ունեցել նաև օնլայն քվեարկության փուլը. շնորհիվ երկրպագուների մեծ քանակի մեր գեղեցկուհին հավաքել է ամենաշատ ձայները և արժանացել «Եվրոպայի ընտրություն» պատվավոր տիտղոսին:

Նշենք, որ Նարինեն ՊԵԿ-ի մաքսային ծառայող է և մեծագույն երջանկությամբ է համատեղում «Եվրոպայի միսս թագուհու» և մաքսային ծառայության լեյտենանտի կոչումները:

Ի դեպ, Նարինեի թագն անվանական է, ինչը նշանակում է, որ այն միշտ մնալու է Հայաստանում և չի վերադարձվելու հաջորդ տարի անցկացվող մրցույթի հաղթողներին: Նարինեն իր երջանկությամբ կիսվում է  բոլորի հետ՝ մեծագույն սիրով «թագադրելով» բոլոր ցանկացողներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031