Արարատի մարզի Սիս համայնքի 10-ամյա բնակիչ Սամվել Հովհաննիսյանը Հայաստանի ապագա քաղաքացու կերպարն է: Նա իրատես է, անկաշկանդ է շփվում մարդկանց հետ, հարցերին պատասխանում է մանկան պարզությամբ, բայց այնպիսի տրամաբանություն ունի, որին կարող են նախանձել տարիքով մեծ ու հասարակությունում դիրք ունեցողներից շատերը:
«Մենակ հո էս ճանապարհով չէր, մենք պետք է մեր երազած գյուղն ունենանք: Կոպիտ ասած, կներեք արտահայտությանս համար, կարանք պարոն վարչապետին տուպիկ գցենք, սարքի, բայց դե պետք չի ըտենց: Ախր էնքան մեծ խնդիր էր էդ ճանապարհը մեզ համար, որ գյուղացիներն ասում էին՝ գլոբալ հարց է, դիմենք վարչապետին: Էլ ուրիշ մեծ հարց մենք չենք ուզում ներկայացնենք: Որ սպասենք ուրիշը մեզ ինչ-որ բան տա, ոչ մի բանի չենք հասնելու: Մենք մեր երազած գյուղը ստեղծելու ենք մեր գյուղապետի հետ մեր համայնքով: Գյուղապետին ասել եմ՝ Հայկ ձյաձյա, էլ ես ոչ մի բան չեմ ուզելու վարչապետից, ինքն էլ ասել ա՝ շատ ճիշտ ես անելու: Մենք շատ պլաններ ունենք գյուղի հետ կապված, եկեղեցու հատակագիծն արդեն ունենք, գյուղապետարանում կա: Նաև գյուղապետարանի դեմը այգու պես ինչ-որ բան են սարքում: Ես գյուղապետին էլ եմ հետևում, գյուղին էլ»,- ասաց Սամվելը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ