ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ոստիկանության գործողությունները ՀՅԴ երիտասարդների և ուսանողների նկատմամբ դատապարտելի են:
Իրենց ժողովրդի իշխանություն հռչակած մարդիկ ոստիկանական պատնեշներով և բիրտ ուժով են պատասխանում ոլորտային խնդիրները քննարկելու մեր երիտասարդ քաղաքացիների ցանկությանը:
Բերման ենթարկվածները անհապաղ ազատ պիտի արձակվեն:
Կարդացեք նաև
Պարոնայք ուժայիններ, հիշեք, որ վաղը-մյուս օրը «հրաման էինք կատարում» բացատրությունը մարդկային առումով ոչ մեկին չի համոզելու: Երեսատեղ թողեք երկրում պարզ ճակատով մարդկանց նայելու համար:
Մանավանդ, շատ լավ տեղյակ ենք, թե ինքներդ որքան արդեն զզված այս իշխանություններից:
Հարգանքս այսօրվա ակցիայի մասնակիցներին»: