ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը իր հեռախոսի էկրանին դրել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նկարը: Նկատելով դա՝ Aravot.am-ը պատգամավորին հարցրեց՝ ինչո՞ւ է Տոնոյանի նկարը դրել, այդ հանձնաժողովից է, դրա՞ համար, թե՞ նա ինչ-որ սիմվոլ է իր համար՝ Քրիստինե Պողոսյանը նախ ի պատասխան միացրեց հեռախոսը ու ցույց տվեց, որ այս անգամ էլ Նիկոլ Փաշինյանի նկարն է տեղադրել:
Նրա խոսքով՝ «Դավիթ Տոնոյանին համարում եմ շատ ուժեղ նախարար: Վստահաբար կարող եմ ասել, որ Վազգեն Սարգսյանից հետո մենք վերջապես ունենք մի նախարար, ումից դողում են դրսում, վստահաբար դա կարող եմ ասել, իրեն շատ հարգում եմ, ողջունում եմ բոլոր այն քայլերը, որ նա անում է, բարեփոխումները բանակի ոլորտում, իսկ պարոն Փաշինյանը, ոչ մեկի համար գաղտնիք չի, 15 տարուց ավելի ես իրեն համարել եմ այն քաղաքական գործիչը, ում հետեւից քայլել եմ եւ ում խոսքն իմ համար ուղենիշ է եղել, թե ինչպիսի քաղաքական գործիչ պետք է լինել: Ոչ մեկից դա երբեք չեմ թաքցրել»:
Նա ասաց, որ իր հեռախոսի էկրանի նկարն անընդհատ փոխում է՝ տրամադրության հետ կապված: Հարցրեցինք՝ երեք երեխաների մայր եք, բա երեխաների նկարնե՞րը՝ Քրիստինե Պողոսյանը պատասխանեց. «Մեկ-մեկ երեխաներս են հայտնվում էկրանին, երբեմն՝ ուրիշ նկարներ, ինչ-որ խնդի՞ր կա դրա հետ կապված»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ