Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հիմնական նպատակն այն է, որ օգնությունն էլ արժանապատիվ լինի». Տաթև Այրումյան

Դեկտեմբեր 03,2019 19:33

Օրերս Grand Hotel Yerevan հյուրանոցում տեղի ունեցավ «Ապագա» հիմնադրամի շնորհանդեսը, որին ներկա էին գործարարներ, քաղաքական և հասարակական գործիչներ։ Շնորհանդեսի նպատակն էր ներկայացնել Հիմնադրամի ստեղծման շարժառիթները, շուրջ մեկ տարվա ընթացքում իրականացրած ու  ընթացիկ ծրագրերը, որդեգրած առաքելությունն ու գրանցված արդյունքները։

Նշենք, որ «Ապագա» հիմնադրամը ստեղծվել է 2018 թվականին գործարարներ Էդուարդ Մարությանի և Արայիկ Կարապետյանի նախաձեռնությամբ, ովքեր այս քայլով ձեռնամուխ եղան աջակցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին և զինհաշմանդամներին:

Հիմնադրամի գաղափարախոսության հիմնական առանցքը կառուցված է այն մտքի շուրջ, որ աղքատության հաղթահարման համար, առաջին հերթին, մարդն ինքը պետք է սկսի աշխատել և վաստակել իր գումարը։ Հենց այդ գաղափարախոսության շրջանակում էլ իրականացվում են հիմնադրամի 4 ծրագրերը, որոնք ուղղված են աջակցելու մարզերում բնակվող կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված հաշմանդամ երեխաների մայրերին, զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին, զինհաշմանդամներին, ինչպես նաև գյուղերում բնակվող աղքատ կամ ծայրահեղ աղքատ ընտանիքներին:

Հիմնադրամի համանախագահներ Իրինա Բենգլյանը և Ռուզաննա Աղինյանը նշեցին, որ հիմնադրամի կողմից իրականացվող բոլոր ծրագրերը նպատակ ունեն էապես փոխել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց կյանքի որակը՝ ամբողջական և հեռանկարային լուծումների միջոցով: «Մենք օգնում են մարդկանց դուրս գալ կյանքի դժվարին իրավիճակներից կրթության որակի բարելավման, հմտությունների և գիտելիքների զարգացման, զբաղվածության և առողջական խնդիրների լուծման և ֆինանսական կայունության ապահովման միջոցով»։

Ինչպես հայտարարվեց միջոցառման ժամանակ, «Ապագա» հիմնադրամն իր գործողություններով նպաստում է ծրագրում ընդգրկված շահառուների կրթության որակի բարելավմանը, նոր հմտությունների և գիտելիքների ձեռքբերմանը, ինչպես նաև զբաղվածության և  առողջական խնդիրների  լուծմանը։

«Մեր հիմնական նպատակն այն է, որ օգնությունն էլ արժանապատիվ լինի և իսկապես մարդու կյանքում փոփոխություն բերի: Հիմնադրամի ծրագրերի շրջանակում ընձեռված հմտությունների, հնարավորությունների և աջակցության միջոցով մարդն ինքն է սկսում աշխատել և գումար վաստակել, և մենք նրա հետ միասին փորձում են ստեղծել այն ճանապարհը, որը կնպաստի բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի կերտմանը՝ դնելով այդ կյանքի և ապագայի անխախտ հիմնաքարերը: Սա է աղքատության հաղթահարման ճիշտ ճանապարհը, որն անշուշտ դժվար է, բայց արդյունավետ, իսկ ստացված արդյունքները ոգևորող և պարտավորեցնող»,- իր ելույթի ժամանակ նշեց «Ապագա» հիմնադրամի գործադիր տնօրեն  Տաթև Այրումյանը։

Նշենք նաև, որ հիմնադրամի հետ արդեն համագործակցում են տարբեր տեղական և միջազգային կառույցներ ու կազմակերպություններ, փորձագետներ և ոլորտի առաջատար մասնագետներ, որոնց համատեղ ջանքերի արդյունքում հնարավոր է դարձել կյանքի կոչել բազմաթիվ համարձակ նախաձեռնություններ։

«Ապագա» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031