Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ լեգիտիմ ընտրությունների, բարոյական իրավունքի կամ ՀՖՖ անդամության ընդունելու մասին կարող է լինել խոսք

Դեկտեմբեր 03,2019 19:55

Երեկվանից համացանցում անդադար քննարկվում է ՀՖՖ անդամների ցուցակի մաքրման մի քանի ակումբների համատեղ կոչը, որոնք պետք է մասնակցեն ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների առաջիկա ընտրություններին։

Մասնավորապես՝ տվյալ հոդվածում ակումբները կատարել են հետևյալ հայտարարությունը՝ «Մենք համոզված ենք, որ նման կառույցները իրավական և բարոյական իրավունք չունեն որևէ մասնակցություն ունենալ հայկական ֆուտբոլին վերաբերող կարևորագույն որոշումների կայացման հարցում»։

Խոսելով բարոյական իրավունքի մասին, ֆուտբոլային հանրությունը չպետք է մոռանա մեկ ու կես տարի առաջ տեղի ունեցած միջադեպը, երբ փորձ էր արվել կաշառելու այն ժամանակ Բանանց ՖԱ-ի (ներկայումս՝ Ուրարտու ՖԱ) Շիրակ ՖԱ-ի կողմից, որի արդյունքում Շիրակ ՖԱ-ն ոչ միայն զրկվեց ՀՖՖ անդամությունից, այլ նաև ենթարկվեց պատասխանատվության ՀՀ առաջնությունում 12 միավորից զրկվելու և դրանից բխող այլ սանկցիաների տեսքով, ընդհուպ մինչև քրեական գործի հարուցվելը։

Չնայած այդ ամենին, Շիրակ ՖԱ-ն հայտարարում է ՀՖՖ-ին անդամագրվելու իր մտադրության մասին տեղի ունեցածի հետ կապված անգամ առանց որևէ ներողություն խնդրելու այնպես, ինչպես թե «բան չի եղել»։

Ի՞նչ լեգիտիմ ընտրությունների, բարոյական իրավունքի կամ ՀՖՖ անդամության ընդունելու մասին կարող է լինել խոսք, քանի դեռ Շիրակ ՖԱ-ն հրապարակային ներողություն չի խնդրել ֆուտբոլային հանրությունից և Ուրարտու ՖԱ-ից։

www.fcurartu.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031