Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ հայտարարի չեն եկել Աբու Դաբիի թագաժառանգն ու քաղաքապետը. պատգամավորը՝ Ծառուկյանի պատմածի մասին

Դեկտեմբեր 03,2019 18:45

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Աբու Դաբիի թագաժառանգը եւ հյուրանոցային խոշոր ցանցերից մեկի սեփականատերը ցանկացել են Երեւանում կարիքավորների համար անվճար հիվանդանոց, ինչպես նաեւ՝ երկու հյուրանոց կառուցել, սակայն քաղաքապետարանում քաղաքապետի եւ գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումից հիասթափված՝ գնացել են: Ծառուկյանը կոչ էր արել իր ասածը ճշտել հենց քաղաքապետ Հայկ Մարությանից:

«Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանն անձամբ ճշտել էր Մարությանից, որի հետ խոսակցության մանրամասներն այսօր նա հրապարակեց ԱԺ ամբիոնից:

«Հյուրերը եկել են կիրակի օրով, քաղաքապետն էլ նորմալ՝ շուքով ընդունել է: Խոսք չի եղել անվճար հիվանդանոցի մասին, այլ եղել է հիվանդանոցի եւ հյուրանոցի մասին: Հյուրերը ցանկացել են հող ձեռք բերել Երեւանի կենտրոնում: Ասել են, որ հողատարածք կենտրոնում չկա, ուստի այլ տարածքում կարող են ձեռք բերել: Հրաժարվել են: Մարությանն առաջարկել է մասնավորից գնել, հրաժարվել են: Առաջարկել են նաեւ այլ բիզնես ծրագրեր, որոնցից կարող են շահույթ ստանալ: Առաջարկել են նաեւ օգնել փաստաթղթային հարցերում եւ ընդառաջել, բայց մինչ օրս պատասխան չեն ստացել: Երբ պարոն Ծառուկյանը հայտարարել է, թե ներդրող է եկել, իսկ դուք բոցաշունչ ելույթներ եք ունենում, պարոն Արման Աբովյան, ասեմ, որ նման բան չի եղել»,-քաղաքապետի հետ զրույցի մանրամասները ներկայացրեց Արփի Դավոյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ». Երևանի քաղաքապետի հետ մեր հանդիպումը շատ հիասթափեցնող էր. այս մասին Կենտրոն TV- ի եթերում ասել են Աբու Դաբիի թագաժառանգի ներկայացուցիչները, որոնք ներկա են եղել Հայկ Մարությանի հետ հանդիպմանը: Ջաբեր և Ադել ալ Մարզուքի եղբայրները նշել են, որ քաղաքապետարանում կայացած հանդիպումն իրենց համար վիրավորական է եղել, նախ իրենց շարք են կանգնեցրել, որ սպասեն քաղաքապետին, իսկ նա ուշացել է:

Քաղաքապետի ժամանումից հետո իրենք ներկայացրել են իրենց ծրագրերը՝ անվճար հիվանդանոցի կառուցում, հյուրանոցի հիմնադրում Երևանի Կենտրոնում և մետրոպոլիտենի կայարանների վերանորոգում ու նոր կայարանների կառուցում:

Հայկ Մարությանը, սակայն, հայտարարել էր, թե նրանց ոչինչով օգնել չի կարող: «Նա բառացի ասաց հետևյալը՝ մենք հողեր չունենք և որպես քաղաքապետարան չենք կարող օգտակար լինել, գնացեք և փնտրեք մասնավորի մոտ, եթե կլինի՝ գնեք: Այսինքն՝ եթե մենք պետք է փնտրենք, գտնենք, էլ ինչի՞ ենք գնացել քաղաքապետի հետ հանդիպման»:

Հանդիպման ընթացքում արաբ հյուրերից մեկին է զանգահարել Հայաստանում գտնվող թագաժառանգը, և նա, բացատրելով զանգի կարևորության մասին, ներողություն է խնդրել ու պատասխանել: Դրանից հետո քաղաքապետն ընդհատել է հանդիպումը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031