Իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի մշակած օրենքի նախագիծը, ըստ որի՝ 18-27 տարեկան երիտասարդները, որոնք չեն ցանկանում երկու տարի ծառայել Հայոց բանակում, կկարողանան վճարել 10 մլն դրամ, մեկ ամիս արագացված ընթացակարգով ծառայություն անցնել ու ստանալ պահեստազորային գրքույկ, շատերն անընդունելի են համարում:
Այսօր Ռանչպար գյուղում լրատվամիջոցների հետ զրույցում Հայկ Սարգսյանը հայտարարեց, թե առաջիկա օրերին պատրաստվում է իր նախագծի հետ կապված ուղերձով դիմել աշխարհասփյուռ հայությանը. «Սիրելի հայրենակից: Եթե դու ցանկանում ես վերադառնալ Հայաստանի Հանրապետություն, սակայն ինչ-ինչ հանգամանքներով չես կարողանում դա անել, որովհետեւ քո համար, քո այսօրվա ապրելակերպին հակասող է Հայաստանի Հանրապետությունում երկու տարի ծառայելը, եթե դու նպատակահարմար ես գտնում Հայաստանի Հանրապետություն վերադառնալ եւ ծառայել արագացված ընթացակարգով եւ վճարել օրենքով սահմանված գումարը, խնդրում եմ դրա մասին հայտնել ինձ, դրա մասին տեղադրեք ձեր սոցիալական ցանցերի էջերում եւ նաեւ առանձին ուղարկեք ինձ»:
Ես առաջարկում եմ ֆլեշմոբ անել, որպեսզի պարզ դառնա բոլորի համար: Միգուցե, այդպիսի քաղաքացիների թիվը քիչ լինի, որ ես էլ մտածեմ, որ նման նախաձեռնության իմաստ ընդհանրապես չկա եւ մյուս քաղաքացիների նման ասեմ՝ ոչինչ, թող նրանք չվերադառնան»:
Aravot.am-ը հարցրեց՝ այսինքն, ինքը մտադիր չէ՞ հրաժարվել այդ գաղափարից, պատգամավորը պատասխանեց կարճ. «Ոչ»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ոչ մեկի մտքով չի?անցնում ինչու է Ռուսաստանը այդքան մեծ՝որովհետև նրանց արշավող զորքերի առջևից միշտ գնացել են ամենահարուստները,ամենակրթվածները,ամենաազնվականները՝իրենց որդիներով,եղբայրներով,իսկ հետևից նրանց ճորտերը…:Այս օրինագծով ցանկանում են հարուստներին տանը նստեցնեն,իսկ ճակատ ուղարկել,,ճորտերին,,՝անվճարունակներին:
Սակայն տրամաբանությունը հուշում է,որ առաջնագծում պետք է լինեն նրանք,ովքեր կորցնելու բան ունեն՝բանկեր,գործարաններ,շքեղ հյուրանոցներ,ռեստորաններ,հազարավոր հեկտարներով այգիներ…:Թե?չէ…