Արարատի մարզի Ռանչպար գյուղում ռուսաստանաբնակ հայ գործարար Մամիկոն Կարապետյանի միջոցներով կառուցված նոր մանկապարտեզի բացման արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մանկապարտեզի կառուցման եւ կահավորման վրա, ընդհանուր առմամբ, ծախսվել է $ 340 հազար: Այն կառուցվել է հավաքովի կոնստրուկցիաներով՝ մոտ մեկուկես ամսում եւ ջերմապահպանման ու մյուս չափորոշիչներով, ըստ Մամիկոն Կարապետյանի, ոչնչով չի զիջում ավանդական քարե շինություններին:
Արարողությունից հետո Aravot.am-ը վարչապետից հետաքրքրվեց, թե ինչի՞ համար է Ռանչպար հրավիրել բոլոր մարզպետներին: «Հրավիրել էի, որպեսզի մոդելը տեսնեն, պատկերացում կազմեն եւ թիմով ընդհանուր որոշում կայացնենք՝ գնում ենք ա՞յս ուղղությամբ, թե ավանդական շինարարության ուղղությամբ»,- պատասխանեց վարչապետը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ