Լրահոս
Օրվա լրահոսը

Այլևս շանս չունենք օլիմպիական ուղեգիր նվաճելու․ Հակոբ Սերոբյան. Ա1+

Դեկտեմբեր 03,2019 17:59

Հայաստանի մարմնամարզիկներն այլևս շանս չունեն 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու։ Այդ մասին այսօր հայտնեց Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։

«Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար հարկավոր է հաղթել եկող տարի կայանալիք բոլոր երեք վարկանիշային մրցաշարերում։ Դա շատ բարդ է նույնիսկ օլիմպիական և աշխարհի չեմպիոնների համար։ Բացի այդ, մրցաշարերից մեկը կայանալու է Բաքվում, ուր մենք չենք մեկնի հասկանալի պատճառներով», – պարզաբանեց գլխավոր մարզիչը։

Դա նշանակում է, որ Տոկիո-2020-ի օլիմպիական խաղերին կմասնակցի միայն Արթուր Դավթյանը։ Ավաղ, մեր առաջատար մարմնամարզիկն այժմ առողջական խնդիրներ ունի։

«Կոտբուսում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում Արթուր Դավթյանը չկարողացավ կատարել իր հիմնական գործիքի՝ հենացատկի վարժությունը։ Պարզվեց, որ մեջքի ցավեր ուներ։ Ճիշտ է, նա լավ հանդես եկավ Պենզայում կայացած Վորոնինի գավաթի խաղարկությունում և հաղթեց բազմամարտում, բայց ցավազրկումի օգնությամբ։ Դեռ պարզ չէ, թե ինչից են մեջքի ցավերը։ Ինքն արդեն պայմանավորվել է բժշկի հետ, որից հետո կտեսնենք, թե ինչ է պետք անել», – ասաց փորձառու մասնագետը։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031