ՀՅԴ երիտասարդները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը, նրանց ոստիկանությունը ուժով հեռացրել է ԿԳՄՍ նախարարության շենքի մոտից:
«Մեր պայքարը չի ավարտվում, Արայիկ Հարությունյանը մեզ համար այլեւս նախարար չէ: Թող նա մեզ սպասի իր բոլոր ասուլիսներում, բոլոր այն վայրերում, որտեղ ինքը կլինի: Մեր բոլոր քայլերով մենք նրան հասկացնելու ենք, որ Հայաստանի Հանրապետությունում այսպիսի քաղաքականությամբ նախարար չի կարող լինել: Եվ Արայիկ Հարությունյանին կսպասեն նաեւ 22-23 երկրներում, որտեղ նա կգնա իր պաշտոնական, իհարկե անլեգալ պաշտոնական այցելություններին»,- լրագրողներին ասաց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանը:
ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանն էլ հավելեց, որ այլեւս հանդիպում չեն պահանջում նախարարից, քանի որ մինչ այժմ միայն պիտակավորումներ են ստացել, եւ նախարարի հրաժարականի պահանջը շարունակում է մնալ իրենց օրակարգում:
Կարդացեք նաև
Երիտասարդները հույս ունեն, որ խնդիրը շուտ հանգուցալուծում կգտնի եւ կգնան իրենց գործին: «Մենք պերֆորմանս էինք անում, գիրք էինք ընթերցում, եւ ընդ որում մեկ դրամ չենք ծախսել այդ պերֆորմանսի վրա, սակայն ոստիկանները մեզ տարան»,-ասաց Գոռ Սարգսյանը:
Կարմիր բերետավորներ են ժամանել երիտասարդների գործողությունների վայր:
https://www.facebook.com/vartan.am/videos/2984713951543046/
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ