Քննիչներն ավարտել են Խաչատուրյան քույրերի գործով քննությունը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Քննչական կոմիտեի մամուլի ծառայությանը:
Խաչատուրյան քույրերը մեղադրվում են 2018թ. հուլիսի 27-ին իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ: Իրավապաշտպանները պնդում են, որ հայրն աղջիկների նկատմամբ բռնություն է կիրառել, այդ թվում սեռական, ինչն էլ հենց սպանության պատճառ է դարձել:
ՔԿ-ից հայտնել են, որ հայրը երկար ժամանակ աղջիկներին պատճառել է «ֆիզիկական և հոգեբանական տառապանքներ», ինչը քննությունը նկատի է ունեցել որպես մեղմացուցիչ հանգամանք:
Հոգեբանական-հոգեբուժական փորձաքննությունը պարզել է, որ քույրերից երկուսը, հնարավոր է, գիտակցել են իրենց գործողությունների փաստացի բնույթը և ղեկավարել են դրանք:
Կարդացեք նաև
Տուժող կողմի փաստաբան Օլգա Խալիկովան հայտարարել է, որ իրենք պատրաստվում են բողոքարկել այդ որոշումը՝ պահանջելով լրացուցիչ քննություն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ