Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն արձակուրդ կմեկնի

Դեկտեմբեր 03,2019 16:58

Կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը դեկտեմբերի 10-31-ն արձակուրդ կմեկնի: Այդ պատճառով, այս գործով դատական նիստերը կշարունակվեն արդեն 2020 թվականի հունվարից:

Այս մասին այսօր հայտնի դարձավ դատական նիստի ընթացքում:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները խնդրեցին, որ առաջիկա օրերին ևս մեկ նիստ նշանակվի, որպեսզի իրենք կարողանան Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդություն ներկայացնել: Դատավորն ասաց, որ ծանրաբեռնվածության պատճառով հնարավոր չի լինելու:

Քանի որ երաշխավորին դատարան հրավիրելը եւ երաշխավորական գումարը վճարելն այսօր հնարավոր չէր՝ ժամանակի սղության պատճառով, պաշտպանական կողմն այսօր չներկայացրեց միջնորդությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031