Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի հետ ռազմատեխնիկական գործակցությունը գործընկերության կարևորագույն ոլորտներից է. Լավրովը հանդիպել է Մամեդյարովի հետ

Դեկտեմբեր 03,2019 16:33

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջան իրականացրած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:

«Կարող եմ միայն ընդգծել, որ ռազմատեխնիկական համագործակցությունը Մոսկվայի և Բաքվի միջև ռազմավարական գործընկերության կարևորագույն ոլորտներից մեկն է: Զարգացնում ենք ռազմատեխնիկական գործակցությունը՝ համաձայն միջազգային օրենսդրության, հաշվի առնելով տարածաշրջանում հավասարակշռությունը և կայունությունը պահպանելու կարևորությունը»,- ասել է Լավրովը, որի խոսքերը մեջբերում է ադրբեջանական Trend գործակալությունը:

Հատկանշական է, որ Ռուսաստանի ԱԳՆ կայքում հանդիպման արդյունքներն ամփոփող հաղորդագրության մեջ նման հատված չկա:

Իր հերթին, Մամեդյարովը խոսել է դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների սպասվող հանդիպման մասին: «Ինչ է անվտանգությունը մեր ընկալմամբ և Հայաստանի ընկալմամբ: Կա ընկալում, որ առաջին հերթին զինված ուժերը պետք է վերադառնան զորամասեր: Այո՛, անվտանգությունը կարևոր է: Բայց Ադրբեջանի համար կա նաև Ղարաբաղի բնակչությունը: Մենք դիմել ենք համանախագահներին՝ պատրաստելու իրավիճակի գնահատման և անվտանգության հարցի լուծման վերաբերյալ զեկույց: Դրա համար անհրաժեշտ են լուրջ առարկայական բանակցություններ: Ես կարծում եմ, որ վաղը մենք կբացենք այդ բանակցությունները»,- ասել է Մամեդյարովը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031