Մեծ ցավով տեղեկացանք, որ Պռոշյան գյուղի Արցախյան ազատամարտի նահատակների պանթեոն մուտք գործող ճանապարհին տեղադրված սյուները, պարիսպներին և սյուներին ամրացված լույսի լապտերները, վանդալիզմի արդյունքում կոտրվել են։
Պռոշյանի պանթեոնում կատարվածը կարելի է համեմատել միայն Եռաբլուրում կատարված սրբապղծության դեպքի հետ, նման այլ դեպք՝ դժվար է հիշել։
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը, այս ամենը որակում է որպես վանդալիզմ, որի պատասխանատուն ներկայիս կառավարության ստեղծած բարձիթողի վիճակն է, կառավարական մակարդակով իրականացվող ու հովանավորվող, Արցախյան ազատամարտի հերոսների և ազատամարտիկների դեմ ատելության քարոզն իր տարաբնույթ դրսևորումներով և Հայաստանում ստեղծված ատելության ու անպատժելիության մթնոլորտով։
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն