Լրահոս
Օրվա լրահոսը

«2008-ից հետո ոհմակներով մտել էին պարոն Սուքիասյանի հիմնարկներ՝ սկսած «di Roma»-ից, վերջացրած ջրերի գործարանով, ա՞յդ բարոյականության մասին է խոսքը». Ալեն Սիմոնյան

Դեկտեմբեր 03,2019 15:15

«Սիլ» կոնցեռնի նախագահ, գործարար Խաչատուր Սուքիասյանի՝ Սերժ Սարգսյանի իշխանությանը տված գնահատականը բուռն քննարկումների տեղիք է տվել: ՀՀԿ-ականները հիշեցում են, թե ինչպես էր Սուքիասյանը Սերժ Սարգսյանի կողքին կանգնած, լայն ժպիտով, հպարտ կեցվածքով «Ռոսիա մոլի» բացումն անում, Աշոտյանն էլ ասել էր, որ Հայաստանում բարոյականության անկում կա:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հարցին՝ կա՞ փոփոխություն այստեղ, թե՞ չկա՝ պատասխանեց. «Չկա, որովհետեւ ակնհայտ է՝ եթե ՀՀ-ում բիզնես պետք է գործի կամ գոնե հավասարին մոտ իրավիճակում լիներ նախկին իշխանության օրոք, էդ իշխանության հետ առնվազն պետք էր բացմանը հանդիպել: Ես որեւէ խնդիր դրա մեջ չեմ տեսնում: Պարոն Սուքիասյանի ասածը տեղին եմ համարում եւ ուզում եմ հիշեցնել՝ 2008-ից հետո ինչպես իրավական համակարգը, այսպես ասած, ոհմակներով մտել են ոչ միայն պարոն Սուքիասյանի տարբեր հիմնարկներ՝ սկսած էն ամենապուճուր «di Roma»-ից, վերջացրած ջրերի գործարանով, գրասենյակով, ինչպես ուզում էին ստեղծել իրավիճակ, որ տպավորություն ստեղծվի, թե պարոն Սուքիասյանենք ինչ-որ մարդ են առեւանգել ու իրենց մոտ պահում եւ քրգործ հարուցել: Ա՞յդ բարոյականության մասին է խոսքը գնում, հա՞, որ մտել էին թշնամու պես բոլոր էն մարդկանց օբյեկտները, որոնք 2008-ին աջակցություն էին ցուցաբերել ընդդիմությանը, ոչնչացնում էին մարդկանց, համակարգը, ով բարեւ էր տվել»:

Ալեն Սիմոնյանը հիշեցրեց՝ «Ինձ անձամբ, այն բանի պատճառով, որ ես սրճարան ունեի ու Խաչատուր Սուքիասյանն ինձ մոտ հաճախակի գալիս էր, հաճախորդ էր, դրա պատճառով ինձ տարել են ոստիկանություն ու ես մի ամբողջ օր անցկացրել եմ ոստիկանությունում: Ով բարոյականության մասին խոսի՝ իրենք պետք է լռեն ու լռեն, որովհետեւ այն գործելաոճը, որն ունեցել են, բերել էր նրան, որը տեղի ունեցավ 2018-ին: Ճիշտ է ասում պարոն Սուքիասյանը՝ ինչ արվել է, արվել է իր մերձավոր շրջապատի համար: Ես պատրաստ չեմ մեղադրել մեծ գործարարին, որին էդքան թալանել են, փորձել են ոչնչացնել, ինչ ասես արել են, որ ինքը Երեւանի կենտրոնում այդ իրավիճակում, այնուամենայնիվ, ներդրում անելուց հետո հրավիրել է այդ պահին գործող իշխանությանը, որպեսզի նաեւ ինչ-որ չափ ապահովագրված զգա, որ այդ գումարը դրել է: Էլ չեմ ասում, որ ամբողջ շրջակայքը վերանորոգել է՝ մետրոյից սկսած, որ Երեւանի կենտրոնում ինչ-որ լավ բան լինի: Ու նրան մեղադրե՞լ, հլը թող 2008-2009-ը հիշեն, էդքան բան»:

Ալեն Սիմոնյանի հետ խոսեցինք գործարարների՝ մշտապես իշխանությունների թեւի տակ մտնելու ձգտման մասին, մանրամասները կարդացեք վաղը՝ «Առավոտ» օրաթերթում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031