Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման պաշտոն ունեցող մարդը չպետք է քաղաքականությամբ զբաղվի». Լեւոն Քոչարյանը՝ Գագիկ Ջհանգիրյանին

Դեկտեմբեր 03,2019 15:01

Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը վիճարկել է այժմ կալանքի տակ գտնվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկու հրամանագրերը: Նա պահանջում է առ ոչինչ ճանաչել իրեն՝ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու, ինչպես նաև արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին հանրապետության նախագահի հրամանագրերը:

Հիշեցնենք, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո Գագիկ Ջհանգիրյանը միացել էր Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի քաղաքական պայքարին: Նա ելույթներ էր ունենում Ազատության հրապարակում:

Ելույթի հաջորդ օրը՝ փետրվարի 23-ին, Արգավանդի խաչմերուկից ապօրինի զենք կրելու համար նա բերման ենթարկվեց: Գագիկ Ջհանգիրյանը եղբոր հետ դատապարտվեց ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Այսօր լրագրողների այդ մասին հարցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը այսպես պատասխանեց. «Գագիկ Ջհանգիրյանը փորձում է, թող անի… չգիտեմ էլ՝ ինչպես վերաբերվեմ: Ինչքանով ես եմ հասկանում, նման պաշտոն ունեցող մարդը չպետք է քաղաքականությամբ զբաղվի»:

Լրագրողները Լեւոն Քոչարյանից հետաքրքրվեցին նաեւ, թե ինչպես է վերաբերվում այն հայտարարություններին, ըստ որոնց՝ Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մահը կապվում է Մարտի 1-ի գործի հետ: «Չեմ զարմանում, այն մարդիկ են այդպես խոսում, ովքեր մեծ հաշվով թքած ունեն թե զոհերի վրա, թե մարտի մեկի տուժողների վրա: Դա, սակայն, ստորություն է»,- պատասխանեց Լեւոն Քոչարյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031