Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշ դատավորներ կարծիք են հայտնել, որ կօգտվեն այդ իրավունքից, եկեք չճնշենք». Ալեն Սիմոնյանը՝ ՍԴ անդամներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին

Դեկտեմբեր 03,2019 14:41

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հարցին՝ ընդդիմադիրները կարծում են, որ ՍԴ անդամներին վաղ կենսաթոշակի ուղարկելու քայլը իշխանությունների կողմից բացեիբաց կաշառք է, ինչպե՞ս կմեկնաբանեք՝ պատասխանեց. «Եթե կարծիք է հնչում, որ դա կաշառք է, ուրեմն նշանակում է, որ այն դատավորները, որոնց մասին խոսք է գնում, պնդում է կատարվում, որ իրենք կաշառակեր են»:

Ըստ Ալեն Սիմոնյանի, նվաստացուցիչ ոչինչ չկա. «Եկեք չճնշենք դատավորներին, խոսքը վերաբերում է մի ամբողջ համակարգի, որոշ դատավորներ կարծիք են հայտնել, որ կօգտվեն այդ իրավունքից, եկեք չճնշենք»:

Նախագծին հակադարձում են, որ ոչինչ չանելու դիմաց բյուջեից հսկայական գումար են տրամադրում, մինչդեռ այդ գումարը այլ տեղեր կարելի էր ծախսել՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Յուրաքանչյուր գումար էլ այլ տեղ կարելի է ծախսել ու նման բան ասել յուրաքանչյուր հարցի հետ կապված: Բայց դատավորի հետ կապված չենք կարող ասել, որ նա ոչինչ չի արել»:

Հարցին՝ եթե դատավորները չօգտվեն այս հնարավորությունից, ինչպե՞ս եք լուծելու ՍԴ ճգնաժամի հարցը՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ «ՍԴ-ի ճգնաժամի հարցը լուծված է, որովհետեւ այն խնդիրները, որոնք կան այնտեղ, թույլ չեն տալու, որպեսզի շարունակվի այն իրավիճակը, որը կար մինչ օրս: Այդ հարցը ժամանակին լուծվելու է, թող որեւէ մեկի մոտ կասկած չլինի»:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ իրենք այս քայլն են ձեռնարկում, որ չլինեն խոսակցություններ, թե ճնշում է գործադրվում, այն էլ՝ մի համակարգի վրա, որը տարիներ շարունակ սպասարկել է իշխանություններին. «Ամեն ինչ արվում է օրինականության սահմաններում ու ամեն ինչ արվում է, որ լինի ցնցումներից զերծ: Սա հնարավորություններից մեկը կարող է լինել դատական համակարգում առկա ճգնաժամը լուծելու համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031