Լրահոս
Օրվա լրահոսը

«Շաբաթական 41 չվերթ». հայկական նոր ավիաընկերությունը մտադիր է շուկա մուտք գործել

Դեկտեմբեր 03,2019 14:32

«Կարեւոր է, որ շուտով կարող է շուկա մուտք գործել նոր հայկական ավիաընկերություն, որն արդեն իսկ հայտ է ներկայացրել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ գրանցվելու նպատակով»,-ԱԺ ամբիոնից այսօր օրինագծերից մեկի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:

Նրա փոխանցմամբ՝ այդ ավիաընկերության ներկայացուցիչներն ամռանից պատրաստվում են իրականացնել 13 ուղղություններով թռիչքներ. «Այս պահին ուղեւորահոսքը կանխատեսել հնարավոր չէ, բայց ավիաընկերության տեղեկացմամբ՝ շաբաթական 41 չվերթ է իրականացվելու, այսինքն՝ տարեկան մոտ 388 000 նստատեղ է ունենալու: Ավիաընկերությունը նաեւ ասել է, որ մոտակա ամիսներին 200 աշխատատեղ կբացի»:

Ինչ վերաբերում է օրինագծին, Ռեւազյանը նշեց՝ նոր ուղղությունների համար ֆիզիկական անձը առաջիկա երեք տարում 10000 դրամ օդի տուրքը չի վճարի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031