Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայկ Մարությանի հրաժարականի որեւիցե անհրաժեշտություն չկա, չեմ մեղադրում պարոն Մարությանին որեւիցե ձեւով որեւիցե հարցի շուրջ». Ալեն Սիմոնյան

Դեկտեմբեր 03,2019 14:17

ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանին հարցրեցինք՝ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է վարչական դատարան՝ վերականգնելու իր նախկին պաշտոնը՝ գլխավոր դատախազի տեղակալի, եւ գտնում է, որ իրեն ապօրինի են 2008-ին աշխատանքից ազատել ու կոչումներից զրկել, նոր Հայաստանում կարո՞ղ է Գագիկ Ջհանգիրյանը պաշտոն ունենալ եւ տեղ ունենալ՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Հստակ է՝ եթե խախտվել է օրենք՝ այն պետք է վերականգնվի, վստահ եմ, որ պարոն Ջհանգիրյանի գործը եզակի չի լինելու: ՀՀ-ում բազմաթիվ դատական հայցեր են լինելու՝ նախկին իշխանությունների իրականացրած գործողությունների հետ կապված»:

Անդրադառնալով Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականի պահանջին ու քննիչ հանձնաժողովի ստեղծմանը՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Հայկ Մարությանի հրաժարականի որեւիցե անհրաժեշտություն չկա: Չեմ մեղադրում պարոն Մարությանին որեւիցե ձեւով որեւիցե հարցի շուրջ: Նա մնացել է իր գործառույթների մեջ, օրենսդրական առումով որեւէ խախտում չեմ տեսնում, այլ հարց է, որ միգուցե օրենսդրական բաց գոյություն ունի, որն այսօր ընդդիմությունը շահարկում է: Նվիրատվությունների կարգը, ինչպես պետք է հայտարարի, ով պետք է հայտարարի, կամ ընդհանապես քաղաքապետը ինչու պետք է զբաղվի, ամեն ինչը վերցնի իր վրա»:

Ինչ վերաբերում է շինթույլտվություններին՝ այստեղ նույնպես Ալեն Սիմոնյանը խնդրահարույց ոչինչ չի տեսնում: Ըստ նրա, բազմաթիվ շինթույլտվություններ են տրվել ու նման կերպ մտածել՝ նշանակում է հին տրամաբանությամբ շարժվել. «Այն մարդիկ, որոնք ենթադրել են, որ կարող են «Կամազի» դիմաց ինչ-որ բան անել, դա հին տրամաբանության, հին մտածելակերպի մեջ է»:

Հարցին՝ «Իմ քայլը» կմիանա՞ քննիչ հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությանը՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ չեն քննարկել այդ հարցը գործընկերների հետ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031