Լրահոս
Օրվա լրահոսը

«Չգիտեմ, թե քանի իրավաբան եւ սահմանադրագետ «կֆռռան» գերեզմանում». Վարդանյանը՝ Մարուքյանին

Դեկտեմբեր 03,2019 14:05

«Այո, մենք կողմ ենք, որ ԱԱԾ եւ Ոստիկանության համակարգերը լինեն ավելի բաց եւ բարեփոխված: Զուգահեռ՝ չենք ուզում ունենալ թաքնված համակարգեր: Ես այդպես էլ չդարձա քաղաքական գործիչ, շարունակում եմ լինել իրավաբան: Չգիտեմ, թե քանի իրավաբան եւ սահմանադրագետ «կֆռռան» գերեզմանում, բայց, այդուհանդերձ, եւս մեկ անգամ արտացոլեմ հանձնաժողովի կարծիքն այս հարցի վերաբերյալ»,-ԱԺ ամբիոնից այսօր անդրադառնալով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ իրեն ուղղված գնահատականին, ասաց «Իմ քայլի» պատգամավոր, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Հիշեցնենք՝ ԱԱԾ եւ ոստիկանապետի պաշտոններում համակարգի մարդ չհանդիսացող անձի նշանակելու մասին ԼՀԿ օրինագիծն այսօր քննարկվում է երկրորդ ընթերցմամբ. «Իմ քայլը» դեմ է արտահայտվում, թե նախկինում, Էդմոն Մարուքյանի պնդմամբ, կողմ էին, երբ հարցը քննարկվում էր Պետաիրավական հարցերի հանձնաժողովում:

Մարուքյանն այսօր անդրադառնալով Վարդանյանի գնահատականներին՝ ասել էր, թե դրանցից իրավագիտության հիմնադիրները գերեզմանում շուռ են գալիս:

Վարդանյանը նշեց. «Այո, անհրաժեշտ է պրոֆեսիոնալ ԱԱԾ եւ Ոստիկանության համակարգ, որը հաշվետվողականության բարձր մակարդակ կերաշխավորի, բայց անհրաժեշտ է նաեւ, որ այս ամենը համարժեք լինի Սահմանադրությանը»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ իր հերթին մատնանշեց օրինագծի հետեւանքով առաջանալիք սահմանադրական խնդրի օրինակ: Միրզոյանի խոսքով՝ եթե ԱԱԾ ղեկավարի պաշտոնում նշանակվում է ոչ համակարգի մարդ, սահմանադրական խնդիր է առաջանում, որովհետեւ օրենքով ԱԱԾ ղեկավարը զինվորական կոչում պետք  է ունենա, եւ ստացվում է, որ համակարգի մարդ չհանդիսացող մարդուն ԱԱԾ ղեկավար նշանակելու համար պետք է մեկ օրում զինվորականի կոչում շնորհեն նրան:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031