Այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բողոքում էր, որ մենակ իր օբյեկտներն են ստուգում. «Հիմի էսօր նայում ես, բացի Ծառուկյանից ո՞ւմ են ստուգում, ասա՝ ո՞ւմ են ստուգում: Ցանկացած օբյեկտ գնացեք նայեք: Սերժ Սարգսյանի օրոք ստուգել են, Կարեն Կարապետյանի օրոք ստուգել են, ոչ թե մի ամիս ստուգում են ու վերջ…Ես էլ ասում եմ` ստուգեք, հո չե՞մ ասում` մի ստուգեք: Բայց ստուգելուն ձեւ կա, էս երկրում մենակ Ծառուկյա՞նն է սեփականատեր, հա՞: Հեղափոխությունից հետո ի՞նչ փոխվավ, մենակ էլի Ծառուկյանին պետք է ստուգեն, թող ստուգեն՝ իրաnց ցավն էլ տանեմ: Էլ ո՞ւմ են ստուգում, կարա՞ք ասեք»: Երբ Ծառուկյանին հարցրեցինք, թե ինչո՞ւ են իրեն թիրախավորում՝ պատասխանեց հարցով, թե դուք չգիտե՞ք:
ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանին հարցրեցինք՝ ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորում Ծառուկյանին՝ նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ որեւիցե մեկին թիրախավորել են: Վստահ եմ, այսօր պարոն Ծառուկյանի բիզնեսները ավելի պաշտպանված են, այսինքն, այն բիզնեսները, որոնք ինքը հանձնել է կառավարման, շատ ավելի պաշտպանված են, քան երբեւիցե ու ընդհանուր առմամբ շատ ավելի կոմֆորտ իրավիճակ է գործարարների համար, քան երբեւէ: Կարծում եմ, այդ հարցում պարոն Ծառուկյանն ինձ հետ կհամաձայնի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ