Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջանկյալ լուծումն ավելի շատ խնդիրներ կառաջացնի». Մակունցը՝ ԼՀԿ օրինագծի մասին

Դեկտեմբեր 03,2019 13:42

«Առաջին ընթերցմամբ օրինագիծն ընդունելով՝ «Իմ քայլը» խմբակցությունը եւ պետաիրավական հարցերի հանձնաժողովը նպատակ ունեինք անելու առավելագույնը, որպեսզի ունենանք լավ օրինագիծ, որը խնդիրներ չէր առաջացնի, մինչեւ համակարգային լուծումներ կստանայինք»,-ԱԺ ամբիոնից այսօր անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» օրինագծին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Հիշեցնենք՝ ԱԱԾ պետի եւ ոստիկանապետի պաշտոններում համակարգի մարդ չհանդիսացող անձի նշանակելու մասին ԼՀԿ օրինագիծն այսօր քննարկվում է երկրորդ ընթերցմամբ. «Իմ քայլը» դեմ է արտահայտվում, թե նախկինում, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի պնդմամբ, կողմ էին, երբ հարցը քննարկվում էր Պետաիրավական հարցերի հանձնաժողովում:

Մակունցը շեշտեց՝ հանձնաժողովը եզրակացրել է, որ առաջանում են սահմանադրականության խնդիրներ. «Այս ամենից խուսափելու նպատակով է հանձնաժողովը տվել բացասական եզրակացություն, բայց դա չի նշանակում, թե չպետք է միջանկյալ լուծումը փոխարինենք խորքային՝ համակարգային լուծմամբ: Օրինակ՝ կոչումների հետ կապված լրջագույն խնդիրներ կառաջանան: Այսինքն, պաշտոններ զբաղեցնողները պարտադիր համապատասխան կարգավիճակ պետք է ունենան: Ինչ վերաբերում է վերահսկողությանը, որեւէ խմբակցություն կաշկանդված չէ որեւէ մարմնի հրավիրել ԱԺ: Որքանով տեղյակ եմ՝ այս մեկ տարում չի գրանցվել դեպք, երբ մենք պաշտոնյային հրավիրենք ԱԺ, իսկ նա չներկայանա»:

Նկատի ունենալով ԼՀԿ օրինագիծը՝ Մակունցը շեշտեց. «Միջանկյալ լուծումները, որոնք կարող են ավելի շատ խնդիրներ առաջացնել, մեզ համար այս փուլում ընդունելի չեն կարող լինել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031