Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանը հորդորում է Մարությանին հարցնել՝ ինչո՞ւ Աբու Դաբիի թագաժառանգին չեն թողել Երեւանում անվճար հիվանդանոց ու 2 հյուրանոց բացել. «Կես ժամ հետո հիասթափված գնացել են»

Դեկտեմբեր 03,2019 12:44

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին այսօր ԱԺ-ում լրագրողները հարցրեցին Երեւանի քաղաքապետարանի ստացած «Կամազների» մասին, այդ «Կամազներ» տվողներին շինթույլտվություն են տվել, ուստի հարցին՝ դուք անընդհատ նշում եք, որ Երեւանում գործունեություն ծավալելիս հանդիպում եք խոչընդոտների, չկա՞ հակասություն՝ պատասխանեց. «Ասեմ՝ քանի որ հեղափոխությունից հետո պետք է ամեն մեկս աշխատանք կատարենք, մեր երկիրը զարգացնենք, ամեն մեկն իր հնարավորությունն օգտագործի: Կապ չունի՝ դիմություն է, ընդդիմություն է: Ես կարող եմ օրինակ բերել, ես հրավիրել եմ իմ գործընկերներին՝ Աբու Դաբիի թագաժառանգին եւ Էմիրաթների «Օտտանա» հյուրանոցային ցանցի տիրոջը, ցանկություն է եղել այդ միլիարդատեր մարդիկ Հայաստանում ներդրում անեն: Կարող եք անձամբ ճշտել քաղաքապետից եւ ճարտարապետից՝ Մեսշչյանից: Եկել էր այդ հյուրանոցային ցանցի տերը: Երկու հյուրանոց էր ուզում կառուցել Երեւանում, որ զբոսաշրջությունը ավելի զարգանա: Ունի 300 հատ հյուրանոց, Երեւանում ուզում էր երկուսը կառուցել: Իսկ թագաժառանգն ուզում էր կառուցել հոր անունով հիվանդանոց՝ անվճար, որ, ասենք, կարիքավորները օգտվեին այդ հիվանդանոցից: Նրանք հանդիպել էին քաղաքապետի եւ ճարտարապետի հետ, այդ հանդիպումը տեւել է կես ժամ, մարդիկ հիասթափված դուրս են եկել, ներդրումների մասին մոռացել են, ժամանակավոր սառեցրել են: Կարող եք հարցնեք՝ եթե միլիարդատերը գալիս է, ուզում է ներդրում անի, հիվանդանոց կառուցի, որ մարդիկ օգտվեն, ուզում է հյուրանոցներ կառուցի…»:

Դիտարկմանն ի պատասխան՝ գուցե «Կամազ» չի նվիրել, դրա համար չեն թողել՝ Ծառուկյանը ծիծաղեց. «Ես չգիտեմ՝ ինչ չի նվիրել»:

Ըստ Ծառուկյանի, գործով են մարդուն գնահատում, ոչ թե ճարտար խոսելով. «Եթե մարդը գալիս է Երեւան, ուզում է կառուցի հյուրանոց ու ասում ՝ ցանկացած գումար պատրաստ ենք վճարելու՝ դա կլինի վթարային շենքեր, ուզում է հիվանդանոց կառուցի, որ լինի հոր անունով՝ թագավորի՝ կարո՞ղ է ինչ-որ մեկի համար վատ է»:

Ծառուկյանը հորդորեց Մարությանին ու ճարտարապետին հարցնել՝ ինչո՞ւ է թագաժառանգն ու հյուրանոցատերը եկել եւ կես ժամ հետո հիասթափված գնացել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031